Գիտնականները տեսագրել են, թե ինչ վերջ կունենա Երկիրը (տեսանյութ)
ВИДЕОԱմերիկյան գիտնականներին հաջողվել է տեսագրել «աշխարհի վերջը» այնպիսին, ինչպես ըստ մասնագետների, մի օր կլինի:
Hubble աստղադիտակի օգնությամբ գիտնականները դիտել են, թե ինչպես է 63 լուսատարի հեռավորության վրա գտնվող Աղվեսի համաստեղությունում աստղի բռնկումը հանգեցնում է մոլորակի վրայից մթնոլորտի կորստին:
HD 189733b մոլորակը կապույտ երկինք է ունեցել, սակայն դրանով Երկրի հետ նմանությունն ավարտվում է: Այն ավելի նման է Յուպիտերին, ընդ որում գտնվում է աստղին մոտ հեռավորության վրա, ինչի արդյունքում մակերեսը տաքանում է մինչեւ 1000 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ մթնոլորտի արտաքին շերտը մշտապես ենթարկվում է ուլտրամանուշակագույն եւ ռենտգենային ճառագայթումների ազդեցության:
2011թ. գիտնականներին հաջողվել է կտրուկ փոփոխություն արձանագրել, գազի սյուն, որը մոլորակից անջատվում է վայրկյանում 1000 տոննա արագությամբ: Դրանից մի քանի ժամ առաջ աստղի վրա ուժգին բռնկում է արձանագրվել:
Նման պրոցեսներ, թեեւ նվազ ինտենսիվ, տեղի են ունենում նաեւ Երկրի մթնոլորտում, նշում են գիտնականները, ուստի վերջին բացահայտումները ստիպում են լրջորեն մտածել աշխարհի վերջի մասին:



