Գալուստ Սահակյանն այցելել է Աղձքի հնավայր
ОБЩЕСТВОՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 12-ին այցելել է Արագածոտնի մարզի Աղձք հնավայր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը ներկա է գտնվել պատմական բացառիկ մի միջոցառման, որի ընթացքում ցուցադրվել են հնավայրում կատարվա պեղումներն ու ինքնատիպ գտածոները:
Գալուստ Սահակյանը նախ շրջել է տարածքում, ծանոթացել 4-րդ դարին պատկանող Արշակունյաց արքաների դամբարանին, ապա պեղված իրերին, որոնց թվում էին միջնադարի ամենաթանկ հաղճապակին, բազմաթիվ զարդեր ու դրամներ: Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահի ներկայությամբ հնագետները բացել են գտածո 3-րդ սունդուկը, որում ամփոփված էին հայոց արքանների մասունքները: Գտածոների ցուցադրությունը հնավայրում ամբողջացել է բեմադրություններով, որի ժամանակ ներկայիս սերունդը ցուցադրել է հայոց պատմության Արշակունիների ժամանակաշրջանը:
Աղձքի 4-րդ դարի դամբարանում պատմահնագիտական առաջին պեղումները սկսվել են 1974թ-ին եւ մինչ այսօր ընթացել են փուլառ փուլ: Հնավայրն իր մեջ ներառում է Արշակունյաց արքաների դամբարանը, բազիլիկ եկեղեցի, կոթողներ ու խաչքարեր:



