Երևանի զարգացման քառամյա ծրագրով առանձնակի կարևորվում ենմայրաքաղաքի մուտքերի կանաչապատումը, գեղարվեստականձևավորումն ու բարեկարգմանն ուղղված աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համա քաղաքային ծառատունկի ընթացքում բնակիչների հետ միասին ծառեր է տնկել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արգավանդի խաչմերուկին հարակից տարածքում: Երևանի գլխավոր մուտքերից մեկը համարվող Արգավանդի խճուղին վերջին տարիներին ամբողջությամբ բարեկարգվել, կանաչապատվել ու ապահովվել է ոռոգման նոր համակարգով: Հարկ է նշել, որ նախորդ տարի նոր տնկիներով էր համալրվել նաև Արգավանդի խաչմերուկին հարակից ձախակողմյան հատվածը:
Կարևորելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված քաղաքային իշխանությունների հետևողական քաղաքականությունը՝ ծառատունկի մասնակիցները մեկ անգամ ևս իրենց գոհունակությունն են հայտնել Երևանն օրեցօր առավել մաքուր, բարեկարգ ու կանաչապատ դարձնելուն միտված ծրագրերի կյանքի կոչումը: