Սիրիական զորքերը մարտի են բռնվել Հալեպի արևմուտքում գրոհայինների վերջին հենակետի համար
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական կառավարական զորքերը նոյեմբերի 12-ի առավոտյան կրակ են բացել Հալեպի արևմտյան հատվածում գտնվող Ռաշիդին թաղմասում առկա գրոհայինների ուղղությամբ: Այնտեղ է Հալեպի արեւմտյան հատվածում ահաբեկչական խմբավորումների վերջին հենակետը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, նոյեմբերի 9-ի գիշերը սիրիական բանակը վերադարձրել է վերահսկողությունը Ալ-Ասադ թաղամասի նկատմամբ, որը դեռ հոկտեմբերին ահաբեկիչների կողմից վերցվել էր: Իրականացված գործողությունների արդյունքում ահաբեկիչները դուրս են շպրտվել մոտակայքում գտնվող Մինյան գյուղից:
Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռաշիդան թաղամասում տեղի են ունենում կատաղի մարտեր կառավարական ուժերի և «Ջեյշ ալ Ֆաթհ» ահաբեկչական խմբավորման միջև: Հենց այդ թաղամասում են գտնվում այս ահաբեկչական խմբավորման պահեստները:a



