Ի հայտ են եկել ձայնագրություններ, որոնք կարող են խանգարել Անջելինա Ջոլիին ստանձնել երեխաների խնամակալությունը
ЛАЙФԱնջելինա Ջոլիի դեմ հայտնվել են լուրջ ապացույցներ, որոնք կարող են խանգարել նրան միանձնյա ստանձնել երեխաների խնամակալությունը։ Նշենք, որ նախկինում դերասանուհին պնդում էր, որ ապացույցներ ունի, որ Բրեդ Փիթը հարվածել է երեխաներից մեկին։
Ըստ The Sun-ի, կան որոշ ձայնագրություններ, որոնք կարող են խանգարել 41-ամյա դերասանուհու պլաններին։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ են պարունակում այդ ձայնագրությունները։
«Մենք վստահ ենք, որ ձայնագրությունները, եթե դրանք ներկայացվեն հանրությանը, կդառնան լուրջ ապացույցներ ընդդեմ Անջելինա Ջոլիի։ Ոչ ոք չի ուզում կեղտոտ խաղի մեջ մտնել, բայց Անջելինան և նրա թիմը ամեն ինչ անում են, որպեսզի վարկաբեկեն Բրեդին և խանգարեն նրա խնամակալությանը։ Այո, ինքնաթիռում եղել է վեճ Բրեդի և Մեդոքսի միջև, բայց այնտեղ ոչ մի լուրջ բան չի եղել», -պատմել է աղբյուրը։
Նախկինում Լոս Անջելեսի Երեխաների հարցերով դեպարտամենտը հայտարարել էր, որ Բրեդ Փիթի գործով քննությունը ավարտվել է, և ընտանեկան բռնության հարցում դերասանի մեղքը չի ապացուցվել։



