Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում փակվել են շուրջ 370 կազմակերպություններ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում շուրջ 370 կազմակերպությունների գործունեություն դադարեցվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.comլրատվական կայքը:
Այս կազմակերպությունները փակվել են «Թուրքիայի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիք եւ վտանգ պարունակող գործունեություն իրականացնելու» հիմնավորմամբ:
Կազմակերպությունների աշխատակիցների մեծ մասը տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամակցելու եւ օժանդակություն ցուցաբերելու մեղադրանքով ձերբակալվել են:
Թուրքական բանտերում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում տեղի ունեցած մասսայական ձերբակալությունների արդյունքում 104 տոկոս գերբեռնվածություն է գրանցվել:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր օգոստոսի 21-ից մինչև հոկտեմբերի 19-ը: Հոկտեմբերի 3-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել հոկտեմբերի 19-ից սկսած այն երկարաձգել ևս 90 օրով:
2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի տարբեր շրջաններում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում իրականացվում են մասսայական ձերբակալություններ, որոնք ուղղված են հիմնականում գյուլենականների դեմ:



