ՊԵԿ-ում խոշոր կառուցվածքային փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»
ПОЛИТИКА«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում խոշոր կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Լավատեղյակ աղբյուրից թերթը տեղեկացավ, որ Վարդան Հարությունյանը մտադիր է փակել քաղաքի տեսչությունները, ստեղծել ՓՄՁ տեսչություն, մեկ մարզային տեսչություն եւ խոշոր հարկ վճարողների տեսչություն: Արդյունքում հարյուրավոր մարդիկ կազատվեն աշխատանքից, այնպես որ՝ այժմ հարկայինում ահուդողի մեջ են, փող աշխատելու տարբերակ չկա, դեռ մի բան էլ կարող է կրճատվեն: Մարզերում հարկային հոսքերը վերահսկելու համար ՊԵԿ նախագահին վստահելի մարդիկ են պետք, եւ այստեղ նորից օգնության են հասնում «գազավիկները»: Հնարավոր է՝ որոշ շրջաններում գազի պետերը դառնան հարկայինի պետեր: Դրանից բացի՝ Հարությունյանը մտադիր է ներքին անվտանգության վարչությունը մտցնել օպերատիվ հետախուզության վարչության մեջ: Վերջերս այս 2 մարմիններում կադրային փոփոխություններ էին եղել:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



