Սամվել Կարապետյանը եղբորը հորդորել է դուրս չգալ ՀՀԿ–ից. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկար ժամանակ քաղաքական գործընթացներում պասիվություն ցուցաբերած և հազվադեպ այս կամ այն խնդրի առնչությամբ արտահայտվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի խնդիրը, կարծես թե, լուծվել է: Բանն այն է, որ բավական ժամանակ Կարապետյանը մտորում էր առանձին քաղաքական միավոր ստեղծելու և երկրի քաղաքական կյանքում սեփական դերակատարություն ստանձնելու մասին, սակայն վերջին մեկ տարում այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել:
Ըստ «Փաստի» տեղեկությունների` վերջին շրջանում երկրի քաղաքական կյանքի հաշտարարի դեր ստանձնած նրա եղբայրը` Սամվել Կարապետյանը, եղբորը հորդորել է այս անգամ ևս Խորհրդարան մտնել ՀՀԿ ցուցակով: Ըստ այդմ Կարեն Կարապետյանը կգլխավորի Լուռու մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



