Ի՞նչ պետք է իմանալ D վիտամինի մասին
ЛАЙФՓորձագետները բոլորին խորհուրդ են տալիս ձմռանը վիտամինների պաշարը հարստացնել D վիտամինով, հայտնում է Daily Mail- ը, իսկ The Guardian-ը կոչ է անում ձմռանը սննդակարգի մեջ ներառել քաղցրեղեն, ձկնատեսակներ և ձու, որպեսզի բնական ճանապարհով օրգանիզը լրացնի D վիտամինի պահանջը: Մասնագետները պնդում են , որ երեխաներն ու մեծահասակները տարվա կտրվածքով ամեն օր պետք է 10 միլիգրամ D վիտամին ընդունեն: Դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր չեն կարողանում սննդի միջոցով ստանան այդ վիտամինը, կարող են հավելյալ հաբեր օգտագործել: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վիտամին D-ի առկայությունը կարող է թողնել ինչպես դրական հետևանք, այնպես էլ դրա բացակայությունը կարող է բացասական հետևանքներ առաջացնել։
Գիտնականները հայտնաբերել են, որ վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի, քրոնիկ ցավերի, արյան ճնշման բարձրացման, անքնության և այլն: Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնց մեջ D վիտամինի առկայությունը զգալի մաս է կազմում:
Կաթնամթերք
Մեկ բաժակ կաթը կարող է լրացնել վիտամին D-ի օրական պահանջը: Նաև կարելի է օգտագործել պանիր, թթվասեր և կարագ:
Ձու
Ձվածեղը ոչ միայն ամենահասարակ և հայտնի նախաճաշն է, այլև ամենահամեղն ու օգտակարը: Առավոտյան ձվածեղը կապահովի օրական պահանջի 10%-ը:
Սունկ
Վիտամին D-ն սնկի մեջ արտադրվում է արևի ճառագայթների շնորհիվ: Դրա քանակը չի փոխվում սնկի պատրաստման եղանակից:
Բուսական սնունդ
Հատկապես մեծ քանակությամբ վիտամին D են պարունակում մաղադանոսը, եղինջը, սոյան:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



