Հայաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
ПОЛИТИКАՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը:
Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգ այուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



