Ելսեյան պալատ Է ուղարկվել Օլանդի պաշտոնազրկման բանաձեւի նախագիծը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի Ազգային ժողովի խոսնակ Կլոդ Բարտոլոնեն գործադիր իշխանության ներկայացուցիչներին Է հանձնել հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնազրկման վերաբերյալ բանաձեւի նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France-Presse գործակալությունը:
Բանաձեւի նախագծի տակ իրենց ստորագրություններն են դրել 79 պատգամավորներ, այդ թվում՝ «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության ղեկավար Քրիստիան Ժակոբը, որը պաշտոնապես ներկայացրել Է փաստաթուղթը, եւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ ավելի ուշ բանաձեւին կմիանան խմբակցության եւս մի քանի տասնյակ անդամներ: Ընթացակարգը պահանջում Է, որ նախագահը եւ վարչապետը տեղեկացվեն նախաձեռնության մասին:
Աջ խորհրդարանականներն Օլանդին մեղադում են պետական գաղտնիքի հրապարակման մեջ, որը, նրանց կարծիքով՝ նա թույլ Է տվել իր «Նախագահը չպետք Է դա ասեր» խոսուն վերնագրով գրքում:
Սահմանված ընթացակարգի համաձայն՝ նախագահը եւ վարչապետն իրազեկվում են բանաձեւի նախագծի առաջադրման մասին: Այժմ դա քննարկման ընդունելու որոշումը պետք Է կայացնի Ազգային ժողովի բյուրոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



