Գյումրիում երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծվում են 3D գծանշումներ
ОБЩЕСТВОԳյումրիում երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծվում են 3D գծանշումներ:
«ԱՌՏ» երիտասարդական բնապահպանական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունը, «ՍՔԱՅ Գյումրի» ոչ ֆորմալ կրթական ակումբի հետ համատեղ, իրականացնում է «3D անցումներ» ծրագիրը, որի նպատակն է Գյումրիում անցումները դարձնել ավելի տեսանելի վարորդների համար և ձևավորել մշակույթ, որ հետիոտներն անցնեն նախատեսված հատվածներով« իսկ վարորդները մշտապես զիջեն անցորդներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «ԱՌՏ» երիտասարդական բնապահպանական և խորհրդատվական հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Թորոսյանը, ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի և պետավտոտեսչության խորհուրդներն ու առաջարկները հաշվի առնելով: «Այս պահին դեռ քաղաքի կենտրոնական հրապարակում է իրականացվում «3D անցումներ»-ի ծրագիրը: Այն իր տեսակով Գյումրիում առաջինն էր և փորձնական, հուսով ենք, որ լավ օրինակ կլինի քաղաքի մյուս հատվածների, ինչպես նաÖ ‡ մյուս քաղաքների համար»,-նշեց Գոռ Թորոսյանը:



