Գեներալի հրաժարականի, ԵՊՀ–ի բուֆետների և ռեկտորի «փայ» մտնելու մասին. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին ներիշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում էր ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանի հրաժարականի հարցը: Ամենայն հավանականությամբ, նրան կստիպեն հրաժարականի դիմում ներկայացնել: Նման որոշում կայացնելու պատճառը վերջին օրերին նրա կողմից արված այն աղմկահարույց հայտարարությունն էր, որով նա աշխարհազորային ջոկատների հրամանատարներին կոչ էր արել մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ թշնամու հնարավոր հարձակմանը դիմակայելու համար։
Մինչ Ավետիսյանի նման քայլ կատարելը ՊՆ–ում որոշում էր կայացվել՝ Գևորգ Ալթունյանին Հ1–ի լրատվականի ղեկավարի պաշտոնից ազատելուց հետո, նշանակել պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում, բայց Վարդան Ավետիսյանի այդ հայտարարությունը փոխել է իրադարձությունների դասավորվածությունը և փաստորեն, որոշում է կայացվել Վ. Ավետիսյանին հեռացնել համակարգից, իսկ նրա փոխարեն նշանակել Գևորգ Ալթունյանին:
Ի դեպ, «Փաստի» տեղեկությունների համաձայն` Վարդան Ավետիսյանին է պատկանում ԵՊՀ–ի բոլոր երեք բուֆետները, որից իր բաժինն ունի նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինն էլ իր հերթին է հարմար պահի սպասում, որպեսզի կարողանա ԵՊՀ–ում տեղակայված այդ բիզնեսն ամբողջությամբ իր տիրապետության տակ անցնելու հարցը լուծել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



