«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 11 միլիոն եվրոյի դիմաց խզել Շվայնշտայգերի պայմանագիրը
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է խզել պայմանագիրը գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հետ եւ պատրաստ է նրան վճարել 11 միլիոն եվրո փոխհատուցում, հաղորդում է Sport1.de-ն:
Շվայնշտայգերի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Այդ ընթացքում գերմանացի ֆուտբոլիստը պետք է ստանա 18 միլիոն եվրո:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո Շվայնշտայգերը հեռացվեց գլխավոր թիմից: Այժմ նա մարզվում է հիմնական կազմի հետ: Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ աշխարհի չեմպիոնը հրաժեշտ կտա «Մանչեսթեր Յունայթեդին»:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



