Խնձորի քացախի կիրառման օգտակար եղանակները բժշկության մեջ և կենցաղում
ЛАЙФԽնձորի քացախը բնական մթերք է, որի օգտակարությունը կասկածի տեղիք չի տալիս: Քացախի բաղադրության մեջ ակտիվ նյութեր կան, որոնք ոչնչացնում են միկրոբներն ու վնասակար մանրէները: Հարավային երկրներում խնձորի քացախի փոխարեն կոկոսի յուղ են օգտագործում: Խնձորի քացախը ոչ միայն պայքարում է մի շարք հիվանդությունների դեմ, այլև օգտագործվում է կենցաղում:
Ստորև Past.am-ը ներկայացնում է քացախի կիրառման օգտակար եղանակներ.
Կոկորդի ցավի դեմ
Հենց նկատում եք, որ պետք է հիվանդանաք, քացախը խառնեք տաք ջրի հետ և ստացված լուծույթով ողողեք կոկորդը:
Քթի փակվածության դեմ
Եթե նոր սկսվող հարբուխ է և դժվարանում եք քթով շնչել, խնձորի քացախը մեկ բաժակ ջրի մեջ լուծեք և խմեք:
Մազաթափության դեմ
Խնձորի քացախն ամրացնում է մազարմատները, մազերը դարձնում է փարթամ և փայլուն: Կես բաժակ քացախին ավելացրեք կես բաժակ ջուր և մազերը լվանալուց հետո այդ լուծույթը լցրեք մազերին: Եթե հնարավոր է՝ պահեք 15 րոպե:
Մաշկի քորի դեմ
Եթե մաշկի քոր ունեք, կարելի է այդ քոր եկող հատվածին բամբակով խնձորի քացախ քսել: Խնձորի քացախն ունի նաև հակասնկային հատկություն:
Ոտքերի տհաճ հոտի դեմ
Անհրաժեշտ է 2լ եռացրած ջրին ավելացնել 2 բաժակ խնձորի քացախ և ոտքերը դնել մեջը: Դրանից հետո ոտքերը պետք է չչորացնել: Հենց առաջին անգամվանից կզգաք տարբերությունը:
Հագուստի ծալքերի դեմ
Սա հագուստն առանց արդուկի ուղղելու միջոց է: Անհրաժեշտ է հագուստի վրա թույլ ցողել քացախի լուծույթը: Հենց շորը չորանա, հագուստը կուղղվի:
Կահույքի վրայի բծերի դեմ
Քացախը մաքրում է ոչ միայն կահույքի, այլև կտորեղենի և գորգի վրայի հետքերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



