Թուրքիայի Մարդինի շրջանում պայթուն է որոտացել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Մարդինի Դերիք քաղաքում տեղակայված նահանգապետարանում պայթյուն է տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
Պայթյունի արդյունքում Մարդինի նահանգապետ Ֆաթիհ Սաֆիթյուրքը, նրա երկու համհարզները եւ 2 քաղաքացի վիրավորվել են:
Ոստիկանության հաղորդմամբ` պայթյունն իրականացվել է ինքնաշեն պայթուցիկով:
Սաֆիթյուրքը նահանգապետ է նշանակվել 2016 թվականի հուլիս ամսին:
Նահանգապետ նշանակվելուց հետո նա պահանջել էր հեռացնել Մարդինի նահանգապետարանի մուտքին փակցված հայերեն, քրդերեն, եւ թուրքերեն լեզուներով գրված «Դերիքի նահանգապետարան» ցուցանակը եւ դրա փոխարեն փակցնել Թուրքիայի դրոշը:
Պայթյունի մեջ կասկածվում են Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկները:
Վերջին շրջանում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում շարունակաբար բախումներ եւ պայթուններ են գրանցվում:



