Դիահերձարանների բիզնեսի երկու երեսը
ИНТЕРВЬЮ
Դիահերձարանները, ինչպես այլ բիզնեսներ, շահույթ հետապնդող կազմակերպություններ են, բայց եթե սովորականի դեպքում բիզնեսով զբաղվողները սիրում են իրենց ծառայությունը գովազդել, ապա բիզնես–առանձնահատկություններից ելնելով, այս հաստատությունների ղեկավարները առանց առիթի չեն սիրում խոսել իրենց կողմից մատուցվող ծառայությունների գների մասին.
«Կոնկրետ դեպքի ժամանակ միայն կարող ենք գին ասել: Տարբերություններ կան, դրա համար էլ առանց դիակի չենք կարող գին ասել: Պետք է հասկանանք միայն դիակի մշակո՞ւմ եք ուզում, շպար ուզո՞ւմ եք, թե չեքուզում, սառնարանում քանի՞ օր պետք է պահենք: Այնպես որ դժվար է միանշանակ ասել, թե մեկ դիակի սպասարկման միջին արժեքն ինչքան է», – մեր հարցին ի պատասխան ասաց դիահերձարաններից մեկի տնօրենը:
Մեկ այլ դիահերձարանում էլ ասացին, որ եթե դիակը քննիչի որոշումով իրենց մոտ տեղափոխենք, ապա դիակի մշակման ծախսն ավելի քիչ կստացվի: Սակայն, նրանք նույնպես հրաժարվեցին մատուցվող ծառայությունների գնի մասին որևէ բան ասել, պատճառաբանելով, որ հեռախոսով գին չեն ասում:
Ի դեպ, սոցիալապես անապահովների դեպքում մեկ դիակի «սպասարկման» համար պետությունը թեև վճարում է 12 հազար դրամ, սակայն իրականում «պետպատվերի» շրջանակներում «սպասարկված» հանգուցյալիհարազատները իրենց հարազատի դին կարող են հետ «ստանալ» որոշակի գումար վճարելու դեպքում միայն:
Բացի այդ, դիահերձարանները բացի իրենց բուն գործը կատարելուց, կազմակերպում են նաև հարցին առնչվող այլ ծառայություններ ևս: Մեր տեղեկությունների համաձայն դիահերձումը, դագաղը, գերեզմանի տեղի ևփաստաթղթերի ձևակերպումն իրար հետ նվազագույնը կարող է արժենալ 250 հազար դրամ, իսկ թե որքան կարող է լինել այս ծառայության համար պահանջվող գումարի վերին շեմը, նրանք դժվարանում են ասել:
Այս ծառայության վերին շեմ գոյություն չունի, քանի որ տարբեր մարդիկ տարբեր «ճոխությամբ» են կազմակերպում իրենց հանգուցյալին հուղարկավորությանը պատրաստելու գործը: Մեր հարցախույզի ընթացքումարձանագրեցինք նաև, որ ոլորտում բավականին լուրջ մրցակցություն կա: Մեր դիմած դիահերձարաններից մի քանիսում նույնիսկ ասացին, որ իրենց մատուցած ծառայություններն ամենաէժանն ու որակյալն են, և խորհուրդ տվեցին օգտվել հենց իրենց ծառայությունից.
«Կարող եք բոլորից էլ գները հետաքրքրվել: Մեզ մոտ ամենաէժանն ա: Ուզում եք ուրիշներից էլ հետաքրքրվեք, բայց հետո էլի մեզ մոտ եք գալու»,– ասաց դիահերձարաններից մեկի «մենեջերը»:
Ի դեպ, հաշվի առնելով հարցի առանձնահատկությունը այս պահին զերծ ենք մնում մեր ձեռքի տակ եղած մնացած փաստերը հրապարակելուց, բայց որ նշված ոլորտն ամենակոռումպացվածներից է և այն լուրջվերանայման և վերափոխման կարիք ունի, միանշանակ է:
Ինչ վերաբերում է հարցի մասին ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանումներին, ապա նշենք, որ դրանց նույնպես կանդրադառնանք առաջիկայում:
Արմինե Գրիգորյան




















































