«Բորուսիան» սկսել է բանակցել Մխիթարյանի հետ
СПОРТԴորտմունդի «Բորուսիան» սկսել է բանակցությունները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Bild-ը:
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականը: Մխիթարյանը 2013-ին է «Բորուսիա» տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից»:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Գերմանիայի առաջնության երեք տուրերում խփել է երկու գնդակ եւ կատարել է երկու արդյունավետ փոխանցում, Եվրոպայի լիգայի չորս հանդիպումներում դարձել է չորս գոլի հեղինակ: Մեկ գնդակ էլ հայ ֆուտբոլիստը խփել է Գերմանիայի գավաթի խաղարկության խաղում:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



