Իտալիայում քրդերը Թուրքիայի դեմ բողոքի ցույց կիրականացնեն
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի Միլան քաղաքում քրդերը նոյեմբերի 12-ին ցույց կիրականացնեն`բողոքելով Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդումների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը:
Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
Կալանավորման մասին որոշումից հետո կուսակցությունը նիստ է գումարել, որի արդյունքներով ԺԴԿ խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել է, որ կուսակցությունը դադարեցնելու է աշխատանքները օրենսդիր մարմիններում: Նա հայտնել է, որ այսուհետ որոշումներ են կայացնելու ժողովրդի հետ խորհրդակցելուց հետո:



