Թուրքիայում գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում կալանավորված է շուրջ 36 հազար մարդ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում կալանավորվածների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T 24-ը:
Արդարադատության նախարարի տվյալներով` երկրում կալանավորված է շուրջ 36 հազար մարդ, ովքեր մեղադրվում են գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ: Կալանավորման որոշում է ընդունվել 4 հազար 115 անձի նկատմամբ, ովքեր փախուստի մեջ են: Նրանցից 92-ը զինվոր են, 213-ը` ոստիկան:
Աշխատանքից հեռացվել են 3 հազար 456 դատավոր և դատախազ:
Պաշտոնական Անկարան չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանփորձ կազմակերպելու մեջ:
Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակիազդեցություն է պահպանում հայրենիքում: 74-ամյա գործիչը նախկինումԷրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրիղեկավարման հարցում նրանց մոտեցումները բաժանվել են:
Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց միմասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոնգործողությունների բացահայտման համար:



