50 հազար պարող չինացիներ հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում
ОБЩЕСТВОՀամաժամանակյա պարը, որին Չինաստանի մի քանի քաղաքներում մասնակցել Է ավելի քան 50 հազար մարդ, մտել Է Գինեսի ռեկորդների գիրքը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով UPI գործակալությանը:
Պարողները տողան են կազմել Շանհայում, Սիանում, Չժենչժոուում, Չունցինում, Շենչժենում ու եւս ինը քաղաքներում: Կազմակերպիչների հրահանգից հետո նրանք սկսել են համաժամանակյա շարժվել երաժշտության հնչյունների ներքո:
Բոլոր մասակիցները հագել Էին կարմիր գույնի մարզազգեստներ: Այն քաղաքներում, որտեղ անձրեւ Էր գալիս, պարողների հագին եղել են միատեսակ պաշտպանական թիկնոցներ:
Կազմակերպիչները պնդում են, որ միջոցառմանը պետք Է մասնակցեր Չինաստանի 50 հազար 699 բնակիչ, սակայն 614 մարդ որակազրկվել Է: Դա ելույթին չի խանգարել մտնելու Գինեսի ռեկորդների գիրքը՝ որպես ամենազանգվածային եւ միաժամանակ մի քանի վայրերում կատարված պար:



