Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ասում են`պատվերն այնպես է եղել, որ պետք է սպանեին ինձ, ոչ թե Անի Մաջնունյանին. պայծառատես Անի Գրիգորյան

ЛАЙФ

Asekose.am-ը գրում է.

«Ես դեռ նախորդ տարի եմ կանխատեսել, որ Մերի Մակարյանի կյանքում նման փոփոխություն է սպասվելու»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց պայծառատես Անի Գրիգորյանը` անդրադառնալով նախորդ օրվա Մերիի խոստովանությանն Asekose.am-ին: 

Անիի խոսքով՝ ինքն ասել էր, որ Մերին ունենալու է ամուր սեր, իսկ շատերը դրան թերահավատորեն էին մոտենում.

«Երբ ասացի դա, ոմանք հավատացին, ոմանք ոչ, բայց ինչպես տեսնում ենք` ես չսխալվեցի: Մերիի նման կան էլի շոու բիզնեսի մի շարք  ներկայացուցիչներ, ում անձնականը ևս տեսնում եմ, բայց այս պահին դեռ լռում եմ»:

Անի Գրիգորյանը խոսեց «Վեցերորդ զգայարան»  հաղորդման 4-րդ եթերաշրջանին մասնակցություն չունենալու պատճառի մասին:

«Շատերի կարծիքով՝ ես վատ հարաբերություններ ունեմ ստեղծագործական անձնակազմի հետ, բայց ոչ: Կարծիքներ էլ կան, որ ես վախեցել եմ Անի Մաջնունյանի սպանությունից ու փորձում եմ խուսափել հաջորդը լինելուց, բայց սա ևս ճիշտ չէ: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ես ինձ ու իմ աշխատանքը բարձր եմ գնահատում, հետևաբար՝ չեմ կարող աշխատել մարդկանց հետ, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալ չեն: Բացի այդ, ժամանակին պայմանավորվածությունն այնպիսին է եղել, որ ես պետք է մասնակցեմ միայն 1-ին եթերաշրջանին, բայց քանի որ թիմը չուներ պրոֆեսիոնալ մասնագետներ, չմերժեցի հետագա համագործակցության առաջարկը»:

Պայծառատեսն անդրադարձավ 2015 թվականի օգոստոս ամսին Անի Մաջնունյանի սպանությանը.

«Անիի սպանությունից առաջ ես նրան ասել էի, որ չեմ տեսնում նրան օգոստոս ամսից հետո: Նա շատ սրտնեղեց, ասաց, որ միգուցե իրեն թուղթ ու գիր են արել և այլն: Անիի սպանությունն առեղծված է: Ես չեմ հավատում, որ այն մարդը, ով հիմա ճաղերի հետևում է, իրական մեղավորն է: Այդ տղամարդը չէր կարող սպանել Անիին: Ես վստահ կարող եմ ասել, որ սա սուտ է: Հուսով եմ՝ իրական մեղավորը շուտով կպարզվի: Ասեմ ավելին` ասում են, որ պատվերն այնպես է եղել, որ պետք է սպանեին ինձ և ոչ թե Անի Մաջնունյանին, այսինքն՝ Անիի փոխարեն ես պետք է լինեի: Մոգ Գաբրիելն ասում է, որ հաջորդը ես եմ լինելու, բայց ես ուզում եմ մարդասպանին ասել, որ Մաջնունյան Անիի փոխարեն ես մեջք ու հզոր թիկունք ունեմ, նման մոլախոտերը շատ փոքր են, որ ինձ ու իմ ընտանիքին հասնեն»:

Անին անդրադարձավ նաև այն փաստին, որ շատերն են իրեն ու իր աշխատանքին քննադատորեն մոտենում, ինչն էլ պատճառ է հանդիսանում է մի շարք բացասական մեկնաբանությունների ու գրառումների.

«Շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ ասում են, թե չեն նկատում և կարդում իրենց հասցեին ուղղված այն վիրավորական մեկնաբանություններն ու գրառումները, որոնք հանդիպում են համացանցում: Ես չեմ կարող նրանց պես ասել, որ չեմ կարդում, ես կարդում եմ, միգուցե շատ անգամ՝ դրանցից վիրավորվում: Մարդիկ գրում են, որ ես սխալ եմ, որ ինչպես կարող է քրիստոնյա մարդը նման գործով զբաղվել: Իսկ ես նրանց նույն պատասխանն ունեմ` ինչպե՞ս կարող են Աստվածշունչը կարդացած քրիստոնյա հայ կինն ու տղամարդը նման գռեհիկ արտահայտություններ գրել իրենց ազգակցի մասին: Մի տղա իմ մասին շատ վատ բաներ էր գրել, նկարիս տակ հայհոյանք էր գրել, ու երբ մենք պարզեցինք նրա ինքնությունը, նա անդադար լաց էր լինում: Մենք ցանկացածին շատ արագ կարողանում ենք գտնել, դրա համար պետք է գրելիս մի քիչ զգույշ լինել:  Երգչուհիներից մեկը մի հաղորդման ժամանակ, խոսելով իմ մասին, ասաց, որ ես չարիք եմ տարածում երկրի երեսին, որ ինչպես կարող է քրիստոնյա մարդը հավատալ ինձ ու առհասարակ դիմել ինձ: Ես ինձ երբեք չեմ գովերգում ու երբեք թույլ չեմ տալիս վիրավորել մյուսներին, բայց նման արտահայտություն արած երգչուհուն չկարողացա չպատասխանել ու ասացի՝ ո՞նց կարող է քրիստոնյա կինն ամուսնացած տղամարդու տուն քանդել ու անբարոյականություն անել: Այնպես որ, ամեն մեկը ճիշտ կանիւ, որ իրեն նայի ու քննադատելուց առաջ մտածի`արդյո՞ք ինքը քննադատվելու տեղ չունի»:

Զրույցի վերջում Անի Գրիգորյանը նշեց, որ շուտով հեռուստադիտողին ներկայացնելու է իր իսկ հեղինակած հաղորդումը, սակայն մանրամասներ դեռ չցանկացավ հաղորդել:

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса