Ինչպե՞ս վարվել երեխայի հետ, երբ նա ստում է
ЛАЙФՄանկական հոգեբանները պնդում են, որ փոքրիկ երեխաների հորինած պատմություններն ամենևին էլ սուտ չեն համարվում: Երեխան կարող է ստել միայն այն ժամանակ, երբ կարողանում է տարբերակել իրականությունը և երևակայությունը: Այս հատկանիշը երեխաների մոտ ձևավորվում է՝ սկսած 6 տարեկանից:

Հոգեբաններն առաջ են քաշում մի քանի կարևոր պատճառ, որը երեխային մղում է ստել: Երեխայի ստելու հարցում մեղավոր են նաև ծնողները: Եթե ծնողը ճնշում է երեխային, երեխայի մոտ ստելու ցանկություն է առաջանում: Երեխան կարող է ստել նաև ընկերներին պաշտպանելու, «փրկելու» համար: Այս դեպքում երեխայի սուտն ընդունելի է: Ընդունելի սուտը բնորոշ է դպրոցական երեխաներին: Իսկ ի՞նչ պետք է անի ծնողը՝ հավատա՞, թե՞ չհավատա:

Հոգեթերապևտները նշում են, որ երեխայի սուտ խոսելը կարելի է բացահայտել նաև նրա վարքագծից: Ծնողը պետք է ուշադիր լսի և փորձի հասկանալ, թե ինչ է ուզում ասել երեխան:

Երբեմն ծնողներն իրենք են երեխային ստիպում ստել: Երեխան ծնողի աջակցության կարիք ունի: Այն երեխաները, որոնք չեն ստում, ավելի շատ են զգում իրենց և ծնողի միջև կապը, իսկ այն երեխաները, որոնք հաճախակի ստում են, կախված է ընտանիքի մթնոլորտից: Դա նշանակում է, որ ընտանիքում բացակայում է վստահությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



