Վարչապետը բարձրացրեց բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու հարցը
ПОЛИТИКА Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների ու նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական առաջարկություններ: Հանձնարարականն ուղղված է Տնտեսական զարգացման և ներդրումների,Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահին: «Ընդ որում, անհրաժեշտ է ողջամիտ ժամկետ ու պայմաններ՝ այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար, որպեսզի տնտեսավարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը «ստրիպտի զ» ակումբների և դրանց նման զվարճանքի ակումբների մասին է, որովհետև բողոքներ շատ կան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամ
Կարապետյանի խոսքով՝ այս հարցում մեծ է նաև բարոյական կերպարի պահպանման խնդիրը, ուստի անհրաժեշտ էարձագանքել:



