Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Չեմ ուզում, որ ընտրյալս իմ ոլորտից լինի, ի վերջո տանից մեկը պետք է գումար աշխատի. Թամարա Գևորգյան

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է

21-ամյա դերասանուհի Թամարա Գեւորգյանի համար «Փոխնակ մայրը» հեռուստասերիալը առաջին փորձն է: Կարճ ժամանակ է, ինչ հեռուստասերիալը հեռարձակվում է, սակայն երիտասարդ դերասանուհին արդեն հասցրել է ընդունվել ու սիրվել հեռուստադիտողի կողմից:

Life.panorama.am-ը մասնագիտության ընտրության, անելիքների ու անձնական կյանքի մասին խոսել է Թամարայի հետ.

«Իմ դերասանական ուղին սկսվել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից, որտեղ չորս տարի ուսանել եմ հրաշալի վարպետ Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցում: Հենց նա է իմ մեջ արթնացրել այս մասնագիտության նկատմամբ վերաբերմունքը: Ինչպես շատերը գիտեն` Ն. Ծատուրյանը դեմ է, նույնիսկ արգելում է իր ուսանողներին ուսման ընթացքում աշխատել. Նրա տված մեծ դպրոցի արդյունքում ես իմ մասնագիտությամբ սկսեցի ճիշտ ժամանակին աշխատել»,- պատմեց Թամարան ու հավելեց, որ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է ինստիտուտն ավարտելուց երեք շաբաթ անց:

Հետաքրքրվելով, թե Նիկոլայ Ծատուրյանը ի՞նչ կարծիք ունի սերիալում իր ուսանողուհու խաղի վերաբերյալ, դերասանուհին պատմեց.

«Ն. Ծատուրյանը այն մարդկանցից է, ով եթե լռում է, ուրեմն արդեն լավ է, ուրեմն քեզ աշխարհի երջանիկը կարող ես համարել այդ պահին: Ինձ առհասարակ յուրաքանչյուր հարցի շուրջ է հետաքրքիր պարոն Ծատուրյանի կարծիքը, իսկ երբ սերիալի մի քանի սերիաներ արդեն եթերում էին, գնացի վարպետիս տուն` լսելու խաղիս վերաբերյալ իր տեսակետը, քանի որ գիտեի սերիալների նկատմամբ նրա վերաբերմունքը: Նա լուռ նայեց ու ասաց` «Ամենակարեւորը դատարկ չես»: Հավատացեք, ինձ դա էլ բավարար էր: Այսքան տարիների ընթացքում նա միայն մեկ անգամ է ինձ գովաբանել, երբ չորրորդ կուրսում ինձ ասաց` «Դու դարձար դերասանուհի», դրանից հետո ես իսկապես ինձ երջանիկ համարեցի»:

Մեր հարցին, թե մինչեւ այս ասպարեզ մուտք գործելը Թամարան հենց այսպիսի՞ն էր պատկերացնում ոլորտը, թե այնուամենայնիվ, իրականության հետ որոշ բախումներ ունեցե՞լ է, պատասխանեց.

«Այնպես չէ, որ ես հատուկ պատկերացումներ ունեի ու հիմա էլ հիասթափված եմ: Առհասարակ երազկոտ չեմ, ամեն բան ընդունում եմ այնպես, ինչպես կա, ես գիտեի` ուր եմ գնում ու չէի էլ սպասում, թե իմ առաջ կարմիր գորգեր են փռելու: Իհարկե, յուրաքանչյուր դերասան էլ իր մասնագիտության նկատմամբ մեծ պատկերացումներ ունի, սակայն ամեն երիտասարդ դերասան աշխատանքի խնդիր ունի ու շատ բաներ անում է հենց դրա համար: Ինչեւէ, մեծամիտ թող չհնչի, բայց, կարծում եմ, իրենից ինչ-որ բան ներկայացնող դերասանը յուրաքանչյուր նախագծի մեջ կկարողանա գտնել այն ամենը, ինչը կծառայեցնի իրեն ու իր կերպարին, արդյունքում էլ տվյալ գործն իրեն հաճելի կդառնա: Բախումներ կամ հիասթափություններ չունեմ, միայն թատրոնի պակաս ունեմ»:

Դերասանուհին ամեն բան անում է, որպեսզի թատրոնի բացը լրացնի.

«Չորս տարի բեմում լինելուց հետո, երբ վարպետի միջոցով ծանոթանում ես իրականության հետ, դժվար է հեռու լինել դրանից: Հիմա թատրոնի քաղց ունեմ, սակայն դա արդեն փորձում եմ լրացնել: Միայն սկզբում էի վախենում, որ սերիալում նկարահանվելով, ժամանակս չի բավականացնի թատրոնում աշխատելու հետ, սակայն հիմա հասկանում եմ, որ կարող ես համատեղել: Փակագծեր չեմ բացի, բայց կարծում եմ` թատերասաեր հասարակությունը ինձ շուտով նաեւ բեմում կտեսնի, արդեն համագործակցում եմ հրաշալի ռեժիսորի հետ, ըստ իս` թատրոնից երկար բացակայությունս իր օգուտն էլ կունենա»:

Անդրադառնալով «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում իր կերպարին` դերասանուհին նշեց.

«Կերպարս` Կիկին, ունի դերասանի համար ամենակարեւորը` նրանից կարող ես օրգանիկ մարդ սարքել, այլ ոչ թե ուղղակի կերպար կերտել: Նա մի քիչ գլամուրային, մի քիչ նախանձ աղջիկ է, սակայն նա այդպիսին է ոչ թե նրա համար, որ չար է, այլ ուղղակի շատ բաներ չի հասկանում: Կիկին որպես բացասական կերպար է ընկալվում հեռուստադիտողի կողմից, սակայն նա ինձ համար այնքան էլ բացասական չէ։ Ամեն դեպքում, ես սիրում եմ բացասական հերոսների մարմնավորել, քանի որ նրանց գույներն ավելի շատ են, թեեւ արդեն իսկ բախվել եմ մեր երկրում մեծ տարածում ունեցող խնդրին, երբ մարդիկ քեզ կերպարիդ հետ են նույնացնում: Չգիտեմ` հետագայում սցենարիստը ինչպես կզարգացնի կերպարս, բայց ես հաճախ եմ նրա հետ զրուցում, որպեսզի ճիշտ համագործակցություն լինի»:

Վերջում հետաքրքրվելով, թե դերասանուհին միայնա՞կ է, թե նրա սիրտն արդեն զբաղված է, Թամարան նշեց.

«Հիմա անձնականս այնքան բարձիթողի վիճակում է, որ մեծամտություն կլինի այդ մասին խոսելը: Ես միայնակ եմ, ինչպես ասում են` սիրտս ազատ է»:

Ի դեպ` Թամարան չի ցանկանում, որ ապագայում ընտրյալն իր ոլորտից լինի.

«Չեմ ուզում, որ ընտրյալս իմ ոլորտից լինի, ի վերջո տանից մեկը պետք է գումար աշխատի»,- կատակելով ավարտեց դերասանուհին:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса