Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Տնօրենը» աշխատանք խոստանալով՝ աղջկան տարել է «Մանումենտի» այգի և «հագուրդ տվել սեռական կրքերին խաթարված ձևով»

ОБЩЕСТВО

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Տիգրան Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:

24-ամյա Տիգրանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ Աշխեն Գ.-ի (անունը փոխված է) նկատմամբ նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, «իր սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով…»:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

Տիգրան Մ.-ն համացանցի «list.am» կայքի միջոցով տեղեկացել է, որ Աշխեն Գ.-ն աշխատանք է փնտրում: Նրան Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում գործող խանութում որպես մենեջեր աշխատանքի տեղավորելու պատրվակով 2014 թվականի հունիսի սկզբին ծանոթացել է աղջկա հետ:

Առաջին անգամ հանդիպել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ: Հանդիպումը կարճ է տևել: Տիգրանն ասել է, թե շտապում է:

Պայմանավորվել են նորից հանդիպել:

Աշխենն այդ ընթացքում փորձաշրջանով այլ աշխատանքի է ընդունվել: Եվ հենց առաջին աշխատանքային օրը՝ հունիսի 21-ին, նրան զանգահարել է Տիգրանը, պահանջել է, որ աղջիկը դուրս գա աշխատանքից, քանի որ ինքը նրան ավելի լավ աշխատանք է առաջարկում:

Հանդիպել են այդ օրը, ժամը 14-ինՄաշտոցի պողոտայի «Գրանդ Քենդի» պոնչիկանոցի մոտ:

Աշխենը Տիգրանի առաջարկով նստել է նրա «Շկոդա» մեքենան, բայց Տիգրանը աղջկան Հարավ-արևմտյան թաղամաս՝ ենթադրյալ աշխատավայր տանելու փոխարեն, մեքենայով տարել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգու ծառախիտ հատվածը:

Մեքենայից իջել են:

Տիգրանն անմիջապես գրկել ու համբուրել է Աշխենին: Վերջինիս կողմից «փոխադարձ համբույրներ չստանալով»՝ մի քանի ապտակ է հասցրել նրան, ստիպել է նստել մեքենայի հետևի նստատեղին, ինքն էլ է նստել այնտեղ, դուռը փակել է ու առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ:

Աշխենը մերժել է: Տիգրանը նորից ապտակներ է հասցրել նրան, բռնություն գործադրելով, աղջկա կամքին հակառակ հանել նրա կոշիկները, տաբատը, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել:

Միաժամանակ ձեռնաշարժություն է արել ու սերմնահեղուկը թափել է աղջկա ոտքերին: Աղջիկը անձեռոցիկներով մաքրել է սերմնահեղուկը:

Հետո Տիգրանը պահանջել է, որ աղջիկը հագնվի ու հեռանա:

Հենց որ աղջիկը հագնվել ու դուրս է եկել մեքենայից, Տիգրանը նրան թողել է այգում և մեքենայով հեռացել է:

Տիգրան Մ.-ն դատարանում հրաժարվել է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց: Նա ցուցմունք է տվել, թե կայքում տեսել է Աշխենի հայտարարությունը և հեռախոսի համարը: Ինքն էլ է աշխատանք փնտրել: Երբ տեսել է մենեջերի աշխատանքի առաջարկ, որտեղ պահանջվել են և՛ տղա, և՛ աղջիկ աշխատողներ, որոշել է զանգել Աշխենին ու օգնել:

Ինքը նախկինում որևէ մեկին նման ձևով «չի օգնել»:

Աշխենի հետ առաջին խոսակցությունից հետո ինքը «Պեպսի» ընկերությունում աշխատանքի է ընդունվել:

Մետրոյի մոտ մի քանի րոպեով է հանդիպել Աշխենին, ինքը շտապում էր, պայմանավորվել են նորից հանդիպել:

Հետո Աշխենի հետ հեռախոսային խոսակցություններ է ունեցել, խոսել են խիստ անձնական թեմաներով, նաև՝ սեռական հարաբերությունների մասին: Աշխատանքի մասին այլևս չեն խոսել:

Դեպքի օրը հանդիպել է Աշխենին ոչ թե աշխատանքի տեղավորելու, այլ նրա հետ ժամանակ անցկացնելու նպատակով:

Մեքենայում Աշխենը հարցրել է, թե ուր են գնում, ինքն ասել է՝ «Հաղթանակ» զբոսայգի՝ զվարճանալու:

Մեքենան կանգնեցրել է ծառախիտ վայրում, որ առանձնանան ու ժամանակ անցկացնեն: Աշխենը չի պահանջել, որ հեռանան այդտեղից:

Մեքենայից իջել են, ինքը գրկել է Աշխենին: Նա դեմ չի եղել, իրենք համբուրվել են: Հետո որոշել են նորից մեքենա նստել:

Հետևի նստատեղին նորից համբուրվել, գրկախառնվել են: Ինքը հասկացել է, որ Աշխենը նույնպես ցանկանում է: Նա կամովին հանել է տաբատը: Բայց մերժել է սեռական հարաբերություն ունենալու իր առաջարկը: Ասել է, թե մեքենայում բարենպաստ պայմաններ չկան: Ինքն էլ մի ձեռքով շոշափել է նրա սեռական օրգանները, մյուս ձեռքով ձեռնաշարժություն է արել: Սերմնահեղուկը թափվել է Աշխենի ոտքերին:

Քանի որ Աշխենը մերժել է սեռական հարաբերություն ունենալու իր առաջարկը, ինքը զայրացել է նրա վրա, պահանջել է, որ շորերը հագնի ու հեռանա: Նրան թողել է այդ վայրում, ինքը մեքենայով հեռացել է:

Աշխենը մի քանի անգամ զանգահարել է իր համարով, բայց ինքը չի պատասխանել: Ամեն բան եղել է Աշխենի կամքով: Ինքը նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, չի սպառնացել: Նրա կրծքի վնասվածքը հնարավոր է, որ առաջացած լինի իրենց գրկախառնությունների ընթացքում:

Նախաքննական ցուցմունքում Տիգրանն իրեն մեղավոր չի ճանաչել, տվել է համարյա նույնաբովանդակ ցուցմունքներ, միայն նշել է, թե այգում, երբ համբուրել է Աշխենին, նա սկսել է «ձևական շարժումներ անել»՝ իբր չի ցանկանում: Ինքը զգացել է, որ այդ աղջիկը «ձևական վարքագիծ է դրսևորում», խնդրել է, որ նա նստի մեքենա: Ինքն էլ նստել է նրա կողքին…

Տուժող աղջիկը նախաքննության ժամանակ հայտնել է, թե իրեն զանգահարած Տիգրանը գրասենյակային աշխատանք է առաջարկել, ասել է, թե Բանգլադեշում շինարարական կազմակերպություն ունի, տնտեսական խանութ, իրեն առաջարկել է մենեջեր աշխատել: Ինքն ասել է, թե ուզում է տեսնել աշխատանքի վայրը:

Հունիսի 21-ին նա զանգել է իրեն, առաջարկել է հանդիպել ու խոսել աշխատանքի մասին: Տիգրանն առաջարկել է, որ ինքը դուրս գա այն աշխատանքից, որ փորձաշրջանով կատարելու էր: Խոստացել է ավելի լավ աշխատանքով ապահովել:

Ինքը նրա մեքենան է նստել՝ կարծելով, թե գնում են նոր աշխատավայրը տեսնելու: Բայց հասկանալով, որ Բանգլադեշ չեն գնում, այլ՝ Մանումենտ, հարցրել է՝ ո՞ւր ենք գնում: Տիգրանը պատասխանել է՝ լավ տեղ…

Այգու այն հատվածում, ուր մեքենան կանգնեցրել է Տիգրանը, մարդիկ և այլ մեքենաներ չեն եղել: Ինքը դիմադրել է, Տիգրանը ապտակներ է հասցրել իրեն…

Նախաքննության ժամանակ Աշխենը նաև լրացուցիչ ցուցմունք է տվել ու հայտնել, թե ամեն բան այգում եղել է իրենց փոխադարձ համաձայնությամբ, Տիգրանն իր նկատմամբ բռնություն չի գործադրել… Ինքը վիրավորվել է, ցանկացել է պատժել նրան՝ իրեն այգում մենակ թողնելու համար…

Դատարանում Աշխենն ասել է, թե այգում, մեքենայից իջնելով Տիգրանը սկսել է համբուրել իրեն: Դա հաճելի չի եղել իրեն, ինքը դիմադրել է, ասել է, թե չի ուզում, բայց Տիգրանը ոչինչ չի պատասխանել: Նա իրեն չի ապտակել: Ինքը նրանից ազատվելու համար ոչ մի գործողություն չի կատարել, որովհետև վախեցած է եղել, տեղանքին՝ անծանոթ: Մեքենայի հետևի նստատեղին նստելով՝ ինքը սկսել է լաց լինել: Մերժել է սեռական հարաբերություն ունենալու առաջարկը:

Տիգրանը պահանջել է, որ ինքն իջնի մեքենայից ու հեռանա: Հենց ինքն իջել է, նա մեքենան քշել-գնացել է:

Ինքը բարկացած է եղել Տիգրանի կոպիտ վերաբերմունքի պատճառով: Դրա համար է զանգահարել ոստիկանություն: Ոստիկանները ճշտել են իր գտնվելու վայրը, եկել են իր հետևից, տարել են ոստիկանություն: Իր և Տիգրանի միջև սեքսուալ գործողություններ չեն եղել, Տիգրանը սերմնահեղուկ չի թափել իր ոտքերին: Ինքն անձեռոցիկներով չի մաքրել սերմնահեղուկը: Նախաքննության ժամանակ, ճիշտ է, ցույց է տվել այդ անձեռոցիկները գցած տեղը, դրանց վրա եղել են սերմնահեղուկի հետքեր, բայց տվյալ անձեռոցիկներն իր հետ կապ չեն ունեցել…

Մեքենայի մեջ սեռական հարաբերություն չեն ունեցել, որովհետև այնտեղ… հակահիգիենիկ էր… Իր ակնակապիճի վնասվածքը ստացել է դեպքի հաջորդ օրը, երբ հայրն իմացել ու հարվածել է իրեն…

Որոշ մարմնական վնասվածքների, այդ թվում՝ սեռական օրգանի շրջանում եղած վնասվածքի առաջացումը տուժողը չի կարողացել բացատրել…

Նա պնդել է, որ իր ու Տիգրանի բոլոր գործողությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ…

Դատարանում տուժողը հարցերին պատասխանելու ընթացքում, այնուամենայնիվ, ընդունել է, որ Տիգրանը սերմնահեղուկը թափել է իր ոտքերին…

Աշխենի ահազանգով նրան հանդիպած ոստիկանները հայտնել են, որ տուժողին տեսել են թաղապետարանի դիմացի մայթի նստարանին նստած: Աղջիկը եղել է շատ հուզված, լացակումած, ասել է, որ վերջերս իր հետ ծանոթացած երիտասարդը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը…

Դատարանը հաստատված է գնահատել Տիգրան Մ.-ի մեղքը, հաշվի է առել, որ ամբաստանյալն ինքնակամ է ներկայացել ոստիկանության բաժին:

Տիգրան Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Քանի որ Տիգրանը կալանքի տակ չէր, պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը օրինական ուժի մեջ կմտնի:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Տիգրանի շահերի պաշտպանը: Նա խնդրել էր բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ: Կամ, Տիգրանին մեղավոր ճանաչելու պարագայում, պատժի մասով փոփոխել դատավճիռը, կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:

Ըստ պաշտպանի՝ ընդհանուր իրավասության դատարանը դատավճռի հիմքում դրել է տուժողի՝ նախաքննական ցուցմունքը, պատշաճ գնահատման չի ենթարկել տուժողի նախաքննական լրացուցիչ և դատական քննության ընթացքում տված ցուցմունքները: Անհիմն կերպով դրանք համարվել են անարժանահավատ:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Մ.-ի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:

Դեպքից անմիջապես հետո տուժող աղջիկն ահազանգել է ոստիկանություն, մանրամասն ներկայացրել է դեպքի հանգամանքները, որոնք հաստատվել են գործով ձեռք բերված այլ ապացույցներով, օրինակ՝ աղջկա մատնանշած վայրում եղած անձեռոցիկներով, որոնց վրա սերմնահեղուկի հետքեր են եղել… Գործի քննության, մասնավորապես՝ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ընթացքում Տիգրան Մ.-ի մեղքը, համաձայն վերաքննիչ դատարանի դատական ակտի, հաստատվել է հետազոտված ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ տուժող աղջկա ցուցմունքներով:

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառման հարցը, հաշվի է առել, որ ամբաստանյալը չի զղջացել կատարածի համար, չի ընդունել մեղքը, չի փորձել որևէ կերպ հարթել տուժողին պատճառած վնասը:

Վերաքննիչ դատարանը մերժեց ամբաստանյալի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի իրական ազատազրկումով:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт