Իշխան Զաքարյանի խնամուն առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել
ПОЛИТИКАՇուրջ մեկ ամիս իր օրինական աշխատանքային արձակուրդը ամերիկաներում վայելելուց հետո երեկ` նոյեմբերի 8–ին, աշխատանքի է ներկայացել ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզական վարչության (ՕՀՎ) բաժնի պետ Արմեն Ադամյանը: Չնայած Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը փոխվել է, բայց Ադամյանին ի՞նչ. նա ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի խնամին է, և երևի մտածել է, թե խնդիրներ չի ունենա:
Բայց երբ երեկ ներկայացել է աշխատանքի, Արմեն Ադամյանին հրավիրել են ղեկավարի մոտ: Մի խոսքով, նրան առաջարկել ենաշխատանքից ազատվելու դիմում գրել:
Ադամյանը, դուրս գալով շեֆի աշխատասենյակից, առանց իր կաբինետ մտնելու, հեռացել է շենքից ու այլևս չի վերադարձել: Ոմանք կարծում են, թե նա շտապել է խնամու` Իշխան Զաքարյանի օգնությունը հայցելու:
Եթե այսօր Արմեն Ադամյանին աշխատանքից չազատեն, ուրեմն Իշխան Զաքարյանի հեռախոսազանգը «կախարդական փայտիկի» ուժ ունի:



