Մերկելը Թրամփին շնորհավորեց ընտրություններում տարած հաղթանակի առթիվ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրապետական Դոնալդ Թրամփին շնորհավորել Է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, նշելով, որ պատրաստ Է նրա հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մերկելը նոյեմբերի 9-ին Բեռլինում հայտարարել Է լրգրողներին:
«Ես շնորհավորում եմ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին»,-ասել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարը: Նա նշել Է, որ Վաշինգտոնի հետ համագործակցությունը միշտ Էլ կարեւոր Է եղել Բեռլինի համար: «ԵՄ-ի սահմաներից դուրս մենք ոչ մի երկրի հետ չունենք այնպիսի խորը հարաբերություններ, որքան ԱՄՆ-ի հետ»:
«Գերմանիային եւ ԱՄՆ-ին կապում են արժեքները՝ ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքների հարգումը՝ անկախ ծագումից, մաշկի գույնից, կրոնից, սեռական կողմնորոշումից ու քաղաքական հայացքներից,-ասել Է Գերմանիայի կանցլերը:-Այս արժեքների հիմքի վրա ես ԱՄՆ-ի ապագա նախագահին սերտ համագործակցություն եմ առաջարկում»:
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հետ գործընկերությունը եղել եւ մնում Է Գերմանիայի արտաքին քաղաքականության հիմքը»: Դա թույլ Է տալիս «հաղթահարել մեր ժամանակի լուրջ մարտահրավերները»,-հավելել Է Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



