Նա փաստաբան է. Մերի Մակարյանը բացահայտում է սիրելիին
ЛАЙФԻնչպես արդեն հայտնի է` դերասանուհի Մերի Մակարյանն ընտրյալ ունի: Մերին վերջին շրջանում հաճախ է լուսանկարներ հրապարակում սիրելիի հետ, սակայն նրա դեմքը թաքցնում է «սմայլիկներր» օգնությամբ: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին ժպիտով նշեց, որ ամեն ինչ բարեհաջող ընթանալու դեպքում «սմայլիկները» շուտով էլ չեն լինի.
«Չեմ ցանկանում մինչ հարաբերությունների օրինականացումը պատմել սիրելիիս մասին: Խոստանում եմ խոսել, երբ ստանամ ամուսնության առաջարկ, իսկ դա, կարծում եմ, շատ ուշ չի լինի»,- նշեց Մերի Մակարյանը:
Ի դեպ` Մերին իր սիրելի մասին հատուկ մեր կայքի համար փոքրիկ բացահայտում արեց.
«Նա ոչ միայն իմ ոլորտից չէ, այլեւ առհասարակ կապ չունի այս ասպարեզի հետ: Նա փաստաբան է»,- նկատեց դերասանուհին:
Հիշելով մեր հարցազրույցները` հարցին, թե Մերիի ընտրյալը համապատասխանո՞ւմ է արդյոք իր պատկերացումներին, դերասանուհին հավելեց.
«Ես մեծ սիրով կցանկանամ այս թեմայի շուրջ խոսել, միայն ավելի ուշ, երբ մեր հարաբերությունները նոր փուլ մտնեն: Խոստանում եմ` ապագայում գեղեցիկ զրույց կունենանք»:
Նշենք նաեւ, որ Մերի Մակարյանի փոխանցմամբ` արդեն մեկ ամիս է, ինչ իր սիրտը զբաղված է:



