Որքանո՞վ էր Մըրայա Քերին «վաճառվում» միլիարդատեր Ջեյմս Փեքերին
ЛАЙФ46-ամյա Մըրայա Քերին, ինչպես հայտնի է, բաժանվել է միլիարդատեր Ջեյմս Փեքերից: Նախապես հաղորդվում էր, որ մեկ ամիս առաջ Հունաստանում զույգի վիճաբանության պատճառը Ջեյմսի խանդն էր, որը Քերիին կասկածում էր դավաճանության մեջ. երգչուհին, իբր, սիրավեպ ունի իր խմբի պարողներից մեկի հետ: Բայց հետո պարզվեց, որ Քերին, որին արդեն տեսել են 33-ամյա պարող Բրայան Թանակայի ընկերակցությամբ, 50 մլն դոլար է պահանջում միլիարդատիրոջից:
Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Քերին շատ ավելին է պահանջում: Համացանցում հայտնված Փեքերի եւ Քերիի թիմերի նամակագրությունից պարզ է դառնում, որ երգչուհին հագուստ, օդանավ եւ գումար է պահանջել ամուսնության դիմաց. համատեղ կյանքի մեկ տարին Փեքերին 6 մլն դոլար կարժենար:

Ըստ Page Six-ի՝ երգչուհու ներկայացուցիչները տարբեր աղբյուրների միջոցով հայտարարել են, որ Մըրայան վիրավորված է տարածված լուրերից:
«Մըրայան վիրավորված է: Նա կարծում էր, որ ամուսնանում է իր երազանքի տղամարդու հետ, իսկ նրան ներկայացնում են որպես իրեն վաճառող բիզնեսվումեն»,- հայտարարել է երգչուհու շրջապատի աղբյուրը:

Իհարկե՝ սրան նույնպես Փեքերի թիմը պատասխան հարված է հասցրել:
Հիմա Փեքերի ներկայացուցիչները հայտարարել են, որ ավելի վաղ Քերիին տարեկան մեկ միլիոն են առաջարկել, ինչին երգչուհու թիմը պատասխանել է, որ Մըրայան դա 45 րոպեում է վաստակում, երբ ելույթ է ունենում մասնավոր երեկույթներին:
«Այդ գինը նվաստացուցիչ է»,- պատասխանել է Քերիի թիմը:



