ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները փլուզել են դոլարն ու ֆինանսական շուկաները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում դոլարի փոխարժեքը եւ համաշխարհային ֆինանսական շուկաներն անկում են ապրում ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման պայմաններում, որոնցում, նախնական տվյալներով, հաղթանակ Է տարել հանրապետական Դոնալդ Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երեւանի ժամանակով ժամը 8:15-ի տվյալներով՝ եվրոն դոլարի նկատմամբ ամրապնդվել Է ավելի քան 2 տոկոսով՝ մինչեւ 1,12 դոլար, իսկ ֆունտը՝ ավելի քան 1 տոկոսով: Դոլարն ավելի քան 3 տոկոսով Էժանացել Է ճապոնական իենի եւ ավելի քան 2 տոկոսով՝ շվեյցարական ֆրանկի նկատմամբ:
Թրամփի հաղթանակի վերաբերյալ նորությունները խուճապ են առաջացրել շուկայում, գրում Է Bloomberg-ը: S&P 500 ինդեքսի ֆյուչերսներն ընկել են ավելի քան 4,3 տոկոսով, իսկ Dow Jones ինդեքսի ֆյուչերսները՝ 3,6 տոկոսով: Փլուզվել են ասիական բոլոր բորսաները, Nikkei ճապոնական ինդեքսն ընկել Է 4 տոկոսով:
ԱՄՆ-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող Է բերել Էական սրբագրումների, գրում են Capital Economics վերլուծական ընկերության տնտեսագետները: Նրանց կանխատեսմամբ՝ Թրամփի վերջնական հաղթանակի դեպքում դոլարն զգալիորեն կԷժանանա աշխարհի խոշոր արժույթների, օրինակ, շվեյցարական ֆրանկի եւ իենի նկատմամբ: Սակայն ընդսմին ամերիկյան արժույթը կթանկանա զարգացող երկրների բոլոր արժույթների նկատմամբ: Դա արդեն տեղի Է ունենում մեքսիկական պեսոյի նկատմամբ:
Տնտեսագետների կարծիքով, ներդրողները կազատվեն բոլոր ռիսկային ակտիվներից, ինչը կբերի նավթի եւ հումքի այլ տեսակների գների անկման:



