Ереван, 26.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Կենդանակերպի նշանների գլխավոր թերությունները

ЛАЙФ

Խոյ

Խոյը եղջյուրներ ունի և անհրաժեշտության դեպքում նա չի վախենում օգտագործել դրանք: Նա իր ասածն առաջ կտանի մինչև վերջ և ոչ մի հետ քայլ չի անի: Համառությամբ և ինքնավստահությամբ խոյերին ոչ ոք չի հասնի: Թվում է, թե բնավորության հրաշալի գծեր են, որոնք կօգնեն հասնել նրան, ինչին խոյերը կցանկանան: Սակայն պատկերացրեք, որ 5-6 տարեկան փոքրիկ Խոյ-երեխան ստիպում է իր ծնողներին խաղալիք գնել, որը շատ թանկ է:

Ցուլ

Ցլերը շատ աշխատասեր են և նրանց ձեռքերը կարծես երբեք չեն հոգնում: Մի փոքր մոտիվացիա ունենալու դեպքում նրանք կարող են սարեր շուռ տալ: Սակայն եթե փորձվեք Ցլին կասկածի ենթարկել, թե արդյոք նա պե՞տք է զբաղվի նրանով, ինչով որ ներկայիս զբաղվում է, նրա հետաքրքրությունը այդ գործի նկատմամբ միանգամից կընկնի: Նրան այլևս չեն հետաքրքրի վերջնաժամկետները կամ տնօրինության պահանջները: Նա ամեն ինչի վրա ուղղակի թքած կունենա: Բացի այդ Ցլերը շատ հիշաչար են:

Երկվորյակներ

Թվում է, թե աշխարհի ամենամեծ գեյզերն ավելի հեշտ է փակելը, քան թե Երկվորյակի բերանը: Կարծիք է ստեղծվել, որ այս նշանի տակ ծնվածները կարող են ժամերով խոսել և անգամ մի բաժակ ջուր էլ չխմել՝ կոկորդը թրջելու համար: Հաճախ է պատահում, որ Երկվորյակները խոելու ընթացքում տված դատարկ խոստումներից հետագայում փախչում են, որովհետև իրենք էլ չեն հասկացել, թե ինչ են խոսք տվել դիմացինին:

Խեցգետին

«Ոչ մի քայլ դեպի հետ» արտահայտությունը Խեցգետինների համար չէ ասված: Նրանք միշտ իրենց որոշումները երկար մտածելուց, հետ ու առաջ անելուց հետո են կայացնում: Անգամ այն ժամանակ, երբպարզից էլ պարզ է, որ որոշումը ճիշտ է: «Իսկ ինչ կլինի, եթե…», «Հանկարծ…», «Իսկ եթե պետք չէ…». այս բոլոր արտահայտությունները Խեցգետիններն ավելի շատ են օգտագործում, քան «Բարևն» ու «Ցտեսությունը»: Այսպիսի կենսակերպը շատ է խանգարում նրանց առաջ շարժվել կյանքում:

Առյուծ

Առյուծները համարում են իրենց մարդկության արքաներ և շրջապատից էլ պահանջում են ընդունել այդ փաստը: Կենդանիների արքան ուղղակի պաշտում է հաճոյախոսություններ լսել: Եթե հանկարծ փորձ կատարեք նրան երկնքից ցած իջեցնել, ապա առյուծը թունոտ այնքան խոսքեր կասի ձեզ, որ ինքներդ էլ կշփոթվեք: Նրա համար դուք հասարակ մահկանացու եք, որին նա թույլ է տվել շփվել իր՝ արքայի հետ: Իսկ նրան ենթարկվելու փոխարեն դուք ինչ-որ «անհեթեթ» խոսքեր եք ասել:

 

Կույս

Այս նշանակերպի աշխատանքային անունը երևի Քամելեոն է: Կույսերը արհեստավարժորեն կարողանում են ամեն ինչ ձևացնել: Եթե ցանկանան, կարող են իրենց համար այնպիսի «դիմակ ստեղծել», որի ետևից դիմացինը չի կարողանա նկատել նրա իրական դեմքն ու էմոցիաները: Եվ մինչ դուք կհրապուրվեք Կույսի գեղեցիկ ժպիտով և աչքերով, նրանք եղանակ կփնտրեն ձեզ մոլորեցնելու: Այդ իսկ պատճառով Կույսերի հետ կոնֆլիկտի մեջ մտնելուց առաջ երկար մտածեք. կարող եք այնպիսի վեճի մեջ ընկնել, որում ձեր պարտվելու հավանականությունը շատ մեծ է:

 

Կշեռք

Կշեռք անվանումն անտեղի չէ ընտրված. նրանք միշտ երկմտում են, փորձում են գտնել լավագույն լուծումը: Երկար մտածմունքներից հետո Կշեռքները դժվարությամբ որոշումներ են ընդունում և ամեն ինչ անում են դրանք իրականացնելու համար: Եվ երբ վերջնական նպատակի իրագործումը շատ մոտ է, նրանք կարող են նորից կասկածների գիրկն ընկնել: «Արդյոք ճիշտ է այս որոշումը». այս հարցը ուղղակի քայքայում է Կշեռքների գլխում իրականացող գործընթացը:

Կարիճ

Կարիճները չափազանց հաճախ են սիրահարվում և միևնույն ժամանակ շատ են… բողոքում: Նրանք ամեն անգամ «գտնում են իրենց կյանքի իրական սիրուն», սակայն Կարիճները հիմնականում չեն մտածում դիմացինի զգացմունքների մասին, այդ իսկ պատճառով կոտրում են շատ սրտեր: Ոչ թե ուղղակի կոտրում են, այլ ոչնչացնում են հատուկ կոպտությամբ և ցինիզմով: Այդ իսկ պատճառով կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները հիմնականում շատ թշնամիներ են ունենում, որոնցից կեսն էլ նրանք են, ում ժամանակին սիրահարված են եղել Կարիճները:

Աղեղնավոր

Ախ այս Աղեղնավոր-բարեհոգիները: Սրճարանում պաղպաղակ ուտելիս Աղեղնավորը կարող է սկսել մտածել, որ այդ պահին Աֆրկայում երեխաներ են սովից մահանում: Նա  կարող է այնքան մտահոգվել մի խնդրով, որ կորցնեն անգամ ախորժակը: Ավելորդ բարությունը Աղեղնավորների մեծագույն թերությունն է: Սակայն միևնույն ժամանակ նրանց հավատարմությունն ու վստահելիությունը դիմացինին թույլ են տալիս սիրել և հարգել Աղեղնավորներին:

Այծեղջյուր

«Քո աչքի գերանը տես նախքան ուրիշի աչքի փուշը նկատելը»՝ սա Այծեղջյուրների համար է ասված: Եթե Առյուծները իրենց բոլորից բարձր են դասում, ապա Այծեղջյուրները շրջապատում բոլորին սխալ, անհոգի են համարում: Սակայն միևնույն ժամանակ մտածելով, որ շուրջբոլորը բոլորը նույն սխալը կրկնում են՝ հաճույքի համար, նրանք նույպես թույլ են տալիս այդ սխալը: Ինչո՞վ են Այծեղջյուրները մնացածից պակաս:

 

Ջրհոս

Ջրհոսների մեծագույն վախը այնպիսի վայր ընկնելն է, որտեղ նրանք իրենց հարմարավետ չեն զգա: Հնարավորության դեպքում Ջրհոսները մի փոքրիկ վայր կընտրեին, կմիացնեին այնտեղի ինտերնետը, շատ գրքեր կամ իրենց սիրելի այլ իրեր կտանեին այնտեղ և այդ վայրը կպարսպապատեին քարե բարձր պատերով: Նրանց համար դա ուղղակի հարմարավետության նշան է: Եթե շատ եք ցանկանում ընկերանալ Ջրհոսներիհետ, ապա հարկավոր չէ մագնիսի պես լինել և շատ ընկնել նրանց հետևից: Ջրհոսը ինքը կզգա, որ դուք հետաքրքրում եք իրեն և անպայման կցանկանա կապեր հաստատել ձեզ հետ:

Ձկներ

Լինում են դեպքեր, երբ մարդիկ ստում են՝ ճիշտը թաքցնելու նպատակով: Լինում են նաև այնպիսինները, երբ դա անում ենք մեզ լավագույնս ներկայացնելու համար: Սակայն այս ամենից ոչ մեկը Ձկներին չի վերաբերվում: Նրանք նույնպես ստում են, սակայն անգիտակցաբար: Բանն այն է, որ հարուստ երևակայության շնորհիվ Ձկներն իրենց գլխում այնպիսի պատկերներ են ստեղծում, որոնք իրականության հետ կարող են չհամապատասխանել: Այնուհետև նրանց այդ հորինած կերպարների և պատմությունների մասին լսելով՝ դիմացինը նույնպես սկսում է հավատալ դրանց այնպես, ինչպես դրանք ստեղծող-հորինողը: Եթե դիմացինը փորձում է հասկացնել Ձկանը, որ նրա ներկայացրածները ուղղակի երևակայության արդյունք են, ապա Ձուկը հիասթափվում է և հուսահատվում: Դրա պատճառով նա կարող է անգամ խորը դեպրեսիայի մեջ ընկնել:

Олимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страны