ԵՄ-ն սեւ ցուցակ է մտցրել Ղրիմից Պետդումայի բոլոր պատգամավորներին
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար կազմված սեւ ցուցակ Է մտցրել Ղրիմից եւ Սեւաստոպոլից ՌԴ-ի Պետդումայի բոլոր պատգամավորներին: Այս մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի որոշման տեքստում, որը հրապարակվել Է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ցուցակում ներառվել են Ղրիմից հինգ պատգամավորներ՝ Կոնստանտին Բախարեւը, Ռուսլան Բալբեկը, Անդրեյ Կոզենկոն, Սվետլանա Սավչենկոն, Պավել Շպերովը եւ Սեւաստոպոլից պատգամավոր Դմիտրի Բելիկը: Եվս երկու ղրիմցի պատգամավորներ՝ Նատալյա Պոկլոնսկայան եւ Միխայիլ Շերեմետն, արդեն ներառված են ԵՄ-ի սեւ ցուցակում:
«Որոշումն ուժի մեջ Է մտնում հրապարակման պահից»,- ասված Է հայտարարության մեջ, այսինքն՝ նոյեմբերի 9-ից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



