Ալլա Պուգաչովայի տան մոտ սեւ հիջաբով կնոջ են ձերբակալել
ЛАЙФՌուսական Գրյազ գյուղում Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի առանձնատան մոտ սեւ հիջաբով կնոջ են ձերբակալել: Այս մասին հաղորդում է Life-ը:
Անվտանգության պահպանության աշխատակիցները կնոջը նկատել են մեծ պայուսակը ձեռքին, առանձնատնից ոչ հեռու, եւ ոստիկանություն կանչել:
Իրավապահները ձերբակալել են կնոջն ու շղթայել տարածքը, ինչի արդյունքում գյուղի բնակիչները հարկադրված են եղել գյուղ մտնել հակառակ կողմից:
Մասնագետները շների օգնությամբ ստուգել են պայուսակում պայթուցիկ սարքի առկայությունը, իսկ քննիչները խոսել են կնոջ հետ: Պարզվել է, որ նա Ինգուշեթիայի 45-ամյա քաղաքացի է, Մադինա անունով:
Կինը պնդել է, որ Աստծո կողմից է ուղարկված, իսկ պայուսակում գտնվող գրքերն Աստված է իրեն տվել: Սակայն նա չի կարողացել բացատրել, թե ինչ էր անում Պրիմադոննայի առանձնատան հարեւանությամբ:
«Ոստիկանությունն այստեղ էր: Շղթայել էին: Գուցե ինչ-որ երկրպագու էր, կամ էլ մոլագար, չեմ կարող ճիշտ ասել: Արդեն ուշ էր: Ոստիկանները միայն կանգնել եւ բոլորին ասում էին, որ շրջանցեն»,- պատմել է տեղի բակապանը:
Շոումեն Մաքսիմ Գալկինը հաստատել է, որ իր տան մերձակայքում իսկապես ձերբակալություն է իրականացվել, բայց հրաժարվել է միջադեպի մանրամասներ ներկայացնել՝ պատճառաբանելով հետաքննության գաղտնիությամբ: Նա ասել է, որ ԱԴԾ-ի աշխատակիցներից համապատասխան հրահանգներ է ստացել:



