ԱՄՆ-ի խոշորագույն ԶԼՄ-ները անվճար են դարձել նախագահի ընտրությունների ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան խոշորագույն հրատարակությունները հնարավորություն են տվել ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների անցկացման ընթացքում անվճար օգտվել իրենց Էլեկտրոնային տարբերակներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթերի թվում են Washington Post-ը, New York Times-ը եւ Los Angeles Times-ը, որոնց նյութերը ժամանակավորապես բաց են ինտերնետ-օգտատերերի համար: WP-ն անվճար Է դարձել նոյեմբերի 8-ի ընթացքում, NYT-ն ազատ մուտք Է առաջարկել երեք օրվա համար՝ նոյեմբերի 7-ից մինչեւ 9-ը, ընտրությունների վերաբերյալ նյութերը LAT-ում անվճար հասանելի կլինեն ողջ շաբաթվա ընթացքում:
Դրա հետ մեկտեղ նշանավոր այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են Wall Street Journal-ը եւ Financial Times-ը, հնարավորություն չեն ընձեռել անվճար օգտվելու իրենց Էլեկտրոնային տարբերակներից:
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացվում են համընդհանուր ընտրություններ: Ընտրողները պետք Է հայտնեն, թե ում են նախընտրում տեսնել երկրի նախագահի ու փոխնախագահի պաշտոններում, ինչպես նաեւ վերընտրեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին եւ Կոնգրեսի 100 սենատորներից 34-ին, 12 նահանգների եւ երկու տարածքների՝ Պուերտո Ռիկոյի եւ Ամերիկյան Սամոայի նահանգապետներին եւ 15 խոշոր քաղաքների քաղաքագլուխներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



