Եկել եմ, որ ջրեմ արմատներս, թե չէ հեռվում դառնում ենք անարմատ բույս.Լիլիթ Դանիելյան
ЛАЙФԼիլիթը, ով Հայաստանում հայտնի է , որպես ՛՛Աստղիկներ՛՛ մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև մի շարք երաժշտական հեռուստանախագծերի ժյուրիի անդամ, արդեն տևական ժամանակ է ապրում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև: Նրան Ֆրանսիա տարավ նկարչի հոգին և պատահական չէ, որ հենց այնտեղ Լիլիթը կայացավ որպես նկարչուհի:
Այսօր Լիլիթ Դանիելյանը Ֆրնասիայի Դինան քաղաքում ունի իր փոքրիկ ցուցասրահ-արվեստանոցը, որտեղ շարունակում է աշխատել երեխաների հետ. ՛՛Մենք գալիս ենք մեր մանկությունից: Երեխաների աշխարհը իմ մաքրության վայրն է, իմ փախուստի տեղը, իմ ստեղծագործելու տարածքը: Կապ չունի , թե որտեղ եմ ապրում, երեխաների հետ աշխատելն իմ հոգու պահանջն է՛՛:
Ավելին, ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր, երաժշտական դպրոցի հիմնադիր Պեղիգ Լը Դղեոն լսելով Լիլիթի երգերը, առաջարկեց համագործակցել իր հետ՝ հայերենից ֆրանսերեն թարգմանեց նրա երգերն ու հիմա դրանք երգում են ֆրանսիացի երեխաները:
՛՛Պլանավորում ենք Հայաստանում և Ֆրանսիայում կազմակերպել հայ և ֆրանսիացի երեխաների համատեղ համերգ՛՛,-ասում է Լիլիթը:
Լիլիթն այս օրերին գտնվում է Հայաստանում: Վերադարձել է, որովհետև պարզապես չի կարող չվերադառնալ, վերադարձել է, որովհետև արվեստագետի խենթությամբ սիրում է իր երկիրը. ՛՛Եկել եմ, որ ջրեմ արմատներս, թե չէ հեռվում դառնում ենք անարմատ բույս , ինչքան էլ հաջողությունների հասնենք, միևնույնն է օտարների մեջ՝ օտար ես, իսկ այստեղ տանն ես ու պետք ես: Վերադարձել եմ, քանի որ ունեմ աշխատանքի առաջարկներ նաև, նոր նախագծեր և մեծ եռանդով անցել եմ դրանց իրագործմանը ՛՛:







Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



