15 զվարճալի փաստ աղջիկների մասին, որ ոչ մի տղա չի հասկանա
ЛАЙФ1․Բոլոր աղջիկները հոգու խորքում վստահ են, որ իրենց նախկին ընկերները թաքուն երազում են իրենց մասին և ցանկանում են վերադառնալ:
2․Ընկերուհու նոր զգեստը վառ նախանշան է, որ ընկերուհիդ այս հանգստյան օրերին քո և իր խնայողությունների կեսը կծախսի նոր հագուստի վրա:
3,«Դու շատ լավ տղա ես…» արտահայտությունը նշանակում է, որ նա քեզ չի դիտարկում որպես տղամարդ և այժմ կավելացնի «…բայց արի ընկերներ մնանք»-ը:
4,Այն աղջիկները, ովքեր ասում են, որ հավատում են աղջկա և տղայի միջև ընկերությանը, իրենց ընկերոջ ընկերուհիներին ընկալում են որպես ռեալ հակառակորդ:
5,Ապացուցված է, որ կինը հաճույք է ստանում զրույցներից, և նրա խոսքը երեք անգամ ավելի հարուստ է տղամարդու խոսքից:
6,Եթե աղջիկը հետաքրքրվում է քո նախկին ընկերուհիներով, սիրելի ֆուտբոլիստներով, որտեղ ես ապրել, հարազատներիդ ծննդյան օրերով, ընտանի կենդանիներիդ անուններով, ապա նա ամենայն հավանականությամբ փորձում է կոտրել սոց.կայքում էջիդ գաղտնաբառը:
7,Գրեթե բոլոր աղջիկները «պահեստային տղա» ունեն, որի մասին հիոշում են հուսահատ և միայնակ պահին:
9,Եթե դու ընկերուհի ունես, ապա վստահ եղիր, որ նա ավելի շատ է այցելում սոց.կայքերում քո էջը, քան դու:
10,Եթե աղջկան ժամադրության ես հրավիրել ժամը 7-ին, ապա իմացիր, որ նա սկսել է պատրաստվել դեռևս ժամը 3-ից: Եվ այո, նա դեռ կհաջողացնի ուշանալ:
11,Նվերի գեղեցիկ տուփը, բանտերը, փուչիկներն ու մնացած զիզի-բիզի զարդարանքներն ավելի են գրավում աղջկան, քան տուփի պարունակությունը:
12,Եթե աղջիկն ինչ-որ բան է ուզում կամ պահանջում, ապա համաձայնիր: Ամենայն հավանականությամբ, վաղը նա դրա մասին կմոռանա: Վատագույն դեպքում` մի շաբաթից:
13,Նրանք ավելի շուտ կհավատան հորոսկոպին և օնլայն թեստերին, քան նրան, որ այն աղջկա հետ միայն ընկերներ եք:
14,Աղջիկները մի չափս փոքր հագուստ են գնում` որպես նիհարելու մոտիվացիա:
15,Աղջիկը կարող է նեղանալ միայն այն պատճառով, որ խոսելուդ տոնը նրան բացասական կամ մռայլ է թվացել:



