Շուրջ 1700 ֆրանսիացիներ են ԻՊ-ի կողմից կռվել Սիրիայում եւ Իրաքում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի շուրջ 1700 քաղաքացիներ են վերջին տարիներին Սիրիայում եւ Իրաքում մարտական գործողություններին մասնակցել ահաբեկչական մի շարք խմբավորումների, մասնավորապես, «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի վարչապեÕ ¿ Մանուել Վալսը:
«Մեր շուրջ 1700 քաղաքացիներ եղել են Մերձավոր Արեւելքի թեժ կետերում: Մոտավորապես 700 մարդ դեռեւս գտնվում Է այնտեղ, եւ առնվազն 219 մարդ սպանվել Է մարտերում»,-ասել Է նա Ֆրանսիայի պրեֆեկտների ու դատախազների հետ կայացած հանդիպմանը: Վալսն ընդգծել Է, որ վերադարձած իսլամիստները «ազգային անվտանգության համար պոտենցիալ սպառնալիքի գլխավոր աղբյուրներից մեկն են ոչ միայն առաջիկա ամիսներին, այլեւ առաջիկա հինգ եւ նույնիսկ տասը տարվա ընթացքում»: Այդ կապակցությամբ վարչապետը հիշեցրել Է, որ այս շաբաթ կլրանա Փարիզում ահաբեկչական գործողություննեի մեկ տարին, որոնք կատարվել են Մերձավոր Արեւելքում ԻՊ-ի ճամբարներում պատրաստություն անցած զինյալների կողմից:
Ֆրանսիայի ՆԳ նախարարության գաղտնի զեկույցի համաձայն, որից սեպտեմբերի վերջին քաղվածքներ Էր հրապարակել Le Figaro թերթը, երկրում այժմ կա շուրջ 2 հազար անչափահաս, որոնք հայտնվել են իսլամիստների քարոզչության ազդեցության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



