Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Վիգեն Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին

ОБЩЕСТВО

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ և նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի և Աշխատանքի եւ սոցիալական հարցերինախարարության հետ համատեղ ավարտելու մասին:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահի մոտ ամեն շաբաթ այս ձևաչափով տեղի ունեցող աշխատանքային հանդիպման շրջանակներում Պաշտպանության Նախարարը զեկուցել է վերոնշյալ ծրագրի մանրամասները, ինչպես նաև ռազմակրթական հաստատությունների խնդիրների, դրանց լուծման և արդիականացման ուղղությամբ Նախագահի մեկ այլ հանձնարականի համաձայն իրականացվող աշխատանքները:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար: 

Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն դրամ:

Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի: Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձևավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը: 

Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է իրականացված աշխատանքը և նոր հանձնարարականներ տվել ծրագրի իրականացման փուլի համար:

«Դա չափազանց կարևոր ծրագիր է: Դեռևս երկու տարի առաջ մենք սկսեցինք այս աշխատանքը՝ մշտապես համոզված լինելով, որ զոհվածների և հաշմանդամների սոցիալական խնդիրներով զբաղվելը մեր ուղիղ պարտականությունն է, և որքանով կարողանանք լավ զբաղվել ու որքանով ի վիճակի լինեն ք նրանց արդեն դժվարացած կյանքը ինչ-որ կերպով թեթևացնել, պարտավոր ենք անել:

Ես կարծում եմ, այո՛, հիմա եկել է այն ժամանակը, որ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիների օգնությամբ կտրուկ բարելավել այս իրավիճակը: Մենք միշտ էլ փորձել ենք առավելագույնը անել: Համենայնդեպս, այն հանգամանքը, որ զոհվածների և առաջին կարգի հաշմանդամների ու մեծաթիվ երկրորդ կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրը հիմնականում կարողացել ենք լուծել, հենց այդ, այսպես ասած, ցանկության և պետության պատրաստակամության արդյունքն է, և ձևը շատ ճիշտ է՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ: Այսինքն, եթե մենք ասում ենք՝ «ազգ-բանակ», եթե նույնիսկ այս կրգախոսից, այս գաղափարից առաջ մենք ասում ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ապա դա պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական խոսքերով, այլ նաև, իհարկե, մասնակցությամբ: Այս առումով չափազանց կարևոր եմ համարում օրենքի ընդունումը, բայց զուգահեռաբար պետք է աշխատել Ֆինանսների նախարարության, Կառավարության հետ: Տեսնենք, թե որքանո՞վ կարող ենք բարելավել նաև նախկինում զոհված զինվորների, սպաների ընտանիքների վիճակը. այսինքն, ունե՞նք, արդյոք հնարավորություններ, ոչ այս չափով, որ հիմա է լինելու, ինչ-որ չափով բարրացնելու վճարները: Պետք է հաշվարկել, տեսնել այսօրվա համակարգը, արդյո՞ք, կարող է վատթարացնել որևէ մեկի վիճակը: Կարծում եմ, որ շատ քիչ դեպքեր կարող են լինել, և հիմնադրամը իր կանոնադրության մեջ, միգուցե, նաև օրենքը պետք է այս հանգամանքը հաշվի առնեն, և հնարավորություն ընձեռվի, որպեսզի վիճակի վատթարացում չլինի: Շատ կարևոր է, որ, այս փուլում եկել ենք այդ հանգրվանին»,- ասել է Նախագահը:

Հիշելով, թե ինչպես ապրիլյան դեպքերի ժամանակ տարբեր հասարակական կառույցներ, անհատներ փորձում էին առանձին-առանձին ինչ-որ կերպ օգնել այն մարդկանց, ովքեր տուժել էին, հաշմանդամ դարձել, նաև այն ընտանիքներին, որոնք զավակ էին կորցրել, Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք է համախմբել հնարավորությունները՝ այդ բոլոր մարդկանց առաջարկել, որպեսզի կամավորության սկզբունքով հիմնադրամում մուծումներ կատարեն, և այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ: Նախագահի մոտեցմամբ՝ վերոնշյալ հիմնադրամը չպետք է ունենա մեծ աշխատակազմ, ըստ այդմ՝ պետք է քիչ գործառ նական ծախսեր կատարի:

Նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ ծրագիրը նախագծված է հենց «ազգ-բանակ» տրամաբանության մեջ, որտեղ ամբողջ հասարակությունն իր վրա է վերցնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը, իսկ բանակն օգնում է այդպիսի վիճակում հայտնված իր զինծառայողին կամ զոհվելու դեպքում` նրա ընտանիքին:

Նախարարը վստահեցրել է, որ անպայման կհետևեն, որպեսզի որևէ ընտանիքի նպաստի գումարը չնվազի: Իսկ ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, ապա այնպես կարվի, որ նրանց վրա այդ ամսական հազար դրամ վճարը չանդրադառնա: Վի գեն Սարգսյանն ընդգծել է, որ ծրագրի տրամաբանությունն այնպիսին է, որ հիմնադրամը պետք է կարողանա ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում և ժամանակի մեջ հնարավորինս բարելավի փոխհատուցումների չափը, ընդարձակի շահառուների շրջանակը՝ դառնալով ավելի երկարաժամկետ ծրագրի սկիզբ:

Պաշտպանության Նախարարը զեկուցել է նաև ռազմակրթական հաստատությունների խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, նշելով, որ այդ խնդիրներն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Նախարարը տեղեկացրել է, որ օրեր առաջ այցելել է Վազգեն Սարգսյանի անվա ն ռազմական համալսարան, այս շաբաթ նախատեսում է այցելություն մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ: Նա իր մոտեցումներն է ներկայացրել այդ հաստատությունների հեռանկարի վերաբերյալ. ռազմական կրթությունը, ըստ նախարարի, պետք է նաև ապահովի կապը զինվորականության և քաղաքացիականների միջև: Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում կառուցված Հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքը, Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, այսօր արդեն ունի բոլոր հնարավորությունները կրեդիտային համակարգի շրջանակում որակյալ առարկաներ առաջարկելու քաղաքացիկան բուհերի մագիստրատուրաների ուսանողներին:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել ռազմական կրթության և սպայական ծառայության գրավչությունը և այդ ուղղությամբ պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ կրթելով բանիմաց և արհեստավարժ սպաներ: Ըստ Նախագահ Սարգսյանի, սպայական կրթության մեջ պետք է ներդրված լինեն ժամանակակից բոլոր այն հմտությունները և գիտելիքները, նման հաստատությունների առաջավոր փորձը, որոնք հնարավոր են դարձնում օր-օրի արդիականացող տեխնիկային և էլեկտրոնային կառավարման համակարգերին զինվորա կանների լիարժեք տիրապետումը:

«Ամբողջ աշխարհում ընդունվա՞ծ է, չէ՞, ասում են, որ հրամանատարի կարգախոսը հետևյալն է՝ «Կատարիր այնպես, ինչպես ես»: Եթե սպան ֆիզիկապես ավելի կոփված չէ, քան միջին զինվորը, այդպիսի սպան չի կարող հեղինակություն ունենալ: Օրինակ, դասակը ֆիզիկական պատրաստություն է անցնում, վազքով ինչ-որ արգելք պետք է հաղթահարի, և հրամանատարը առջևից չի գնում, ինչպե՞ս կարող է այդպես լինել: Այդպիսի հրամանատարը չի կարող հեղինակություն ունենալ: Եվ այս առումով, ես կողմ եմ, որ, մենք, միգուցե, հինգով, տասով, քսանով ավելի քիչ երիտասարդ լեյտենանտներ ունենանք, քան ու նենանք շատ, բայց մասնագիտորեն չպատրաստված հրամանատարներ: Սա չափազանց կարևոր է: Վստահությունը հրամանատարի նկատմամբ նման բաներից է սկսվում: Այնպես որ, այս երկու ուղղությունը, իհարկե, պետք է շարունակել և առաջ տանել»,- Պաշտպանության նախարարին հանձնարարել է Նախագահը: 

Նախարարը նշել է, որ դրա համար շատ լավ հիմքեր են ստեղծված. այսօր ՀՀ ռազմական ուսումնական հաստատություններն առաջարկում են անվճար կրթություն և երաշխավորված աշխատանք` մրցունակ աշխատավարձով: Ի տարբերություն, օրինակ, քաղաքացիական բուհերում ուսում ստացող երիտասարդներÕ «, որոնք դեռևս պետք է գտնեն իրենց մասնագիտական կյանքում, վճարեն ուսումնական վարկերը, հիշյալ ուսումնական հաստատություններն առաջարկում են վտանգավոր և դժվար, բայց երաշխավորված ծառայություն, որտեղ առաջին իսկ ստացած աշխատավարձը 20 տոկոսով բարձր է միջին հանրապետականից, իսկ մասնագիտական աճի ուղին շատ հստակ տեսանելի: Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, ապահովվում է նաև ծառայության ընթացքում լրացուցիչ կրթություն: Զորացրվելով` սպայական անձնակազմը ստանում է երկարամյա ծառայության զինվորական թոշակ և դեռ բավականին երիտասարդ է քաղաքացիական կյանքում մանագիտական նոր հնարավորություններ գտնելու համար: Պաշտպանության նախարարը զեկուցել է, որ այժմ աշխատանք է իրականացվում զորացրվող սպաների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային շուկայում նրանց առավելությունները լիարժեք ներկայացնելուն ուղղված ծրագիր ներդնելու համար:

«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из Армении