Մոսուլի բնակիչների կեսն ապաստանի կարիք ունի. Սպիտակ տուն
МЕЖДУНАРОДНОЕՄոսուլի բնակիչների հիսուն տոկոսն ապաստանի տրամադրման կարիք ունի «Իսլամական պետության» զինյալներից Իրաքի այդ քաղաքի ազատագրման գործողության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ:
«Շատերը նման ճգնաժամային իրավիճակներում չեն գնում ճամբարներ, այլ գնում են բարեկամների՝ այն ընտանիքների մոտ, որոնք կարող են նրանց ապաստան տրամադրել: Այն, ինչ մենք տեսնում ենք այժմ. մարդկանց 50 տոկոսը հնարավորություն ունի ապաստան գտնել սեփական ուժերով, իսկ մյուս 50 տոկոսը նման ապաստանի տրամադրման կարիք ունի»,- ասել Է վարչակազմի բարձրաստիճան աղբյուրը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «աշխատում Է հումանիտար գործողության գծով գործընկերների հետ, որպեսզի տրամադրի այդ ապաստանները կարիքավորներին», Ինչպես նաեւ գործընկերների հետ աշխատում Է ճամբարների կառուցել ներքին տեղահանված անձանց համար եւ ընդլայնել առկա ճամբարները:
ԻՊ-ի զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությունը, որոնք քաղաքը զավթել են 2014 թվականին, շարունակվում Է հոկտեմբերի 17-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



