Քլինթոնը եւ Օբաման վերջին հանրահավաքն են անցկացրել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններից առաջ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ դեմոկրատներից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը նոյեմբերի 7-ի երեկոյան (Երեւանի ժամանակով նոյեմբերի 8-ի առավոտյան) վերջին համատեղ հանրահավաքն են անցկացրել երկրի նոր ղեկավարի ընտրություններից առաջ: Միջոցառման անցկացման վայր Է ընտրվել Ֆիլադելֆիա քաղաքը (Փենսիլվանիայի նա հանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախ բեմ են բարձրացել նախկին պետքարտուղարի ամուսինը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Միշել Օբաման, որը հերթական անգամ Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդին համարել Է «միակ մարդը, որը պատրաստ Է դառնալու նախագահ»:
Դրանից հետո խոսել Է Բարաք Օբաման: Հաջակցություն Քլինթոնի ելույթը պետության գործող ղեկավարը մասամբ նվիրել Է սեփական վարչակազմի վաստակների թվարկմանը: Մասնավորապես, նա ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ առողջապահության բարեփոխման շնորհիվ «ավելի քան 20 միլիոն ամերիկացիներ հնարավորություն են ստացել ունենալու բժշկական ապահովագրություն»:
«Մենք արտասահմանից տուն վերադարձրեցինք մեր ավելի շատ զինծառայողների: Մենք ոչնչացրեցինք «Ալ Քաիդայի» պարագլուխ Ուսամա բեն Լադենին: Ամերիկան դարձել Է ավելի ուժեղ եւ ավելի հարգված աշխարհում»,- ասել Է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



