Կարեն Ճշմարիտյանը այժմ դասավանդում է, գիրք է կարդում ու խորհուրդներ տալիս. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ»–ը զրուցել է է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ, ով ասել է, որ ինքը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը, բացի այդ՝ դասավանդում է բուհում, իսկ ազատ ժամանակ հիմնականում զբաղվում է ընթերցանությամբ.
– Ի՞նչ եք կարդում, մասնագիտական, թե՞ գեղարվեստական գրականություն:
– Հիմնականում մասնագիտական գրականություն եմ կարդում, հետևում եմ իրադարձություններին և խորհուրդներ եմ տալիս, եթե հարցնում են:
– Ձեր կարծիքով ներկայի օրենսդրական դաշտը թույլ տալի՞ս է, որպեսզի տնտեսվարողները առանց «սև» հաշվապահության կարողանան նորմալ գործունեություն ծավալել, շահույթ ստանալ ու զարգացնել իրենց բիզնեսը:
– Շատ կարճ ասեմ. ընդհանուր առմամբ՝ այո, բայց առանձին ճյուղերի մասով գուցեև խոչընդոտներ կան:
– Ի՞նչ առաջարկ կանեիք նոր կառավարությանը կամ օրենսդիր մարմնի Ձեր կուսակից ընկերներին, որպեսզի դաշտն առավել կատարյալ դառնար կամ այլ կերպ ասած՝ ի՞նչ չհասցրեցիք կամ չկարողացաք փոխել Ձեր ղեկավարման ընթացքում:
– Շատ առաջարկներ կան՝ և՛ հայեցակարգային մոտեցումների, և՛ օրենսդրական, որոնք իմ ընկերները փորձում են իրականացնել և այնպես չէ, որ ես կտրվել եմ բոլորից: Ակտիվորեն շարունակում եմ հետևել իրադարձություններին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



