«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Գեւորգ Ալթունյանին. Հանրայինում չեն բացառվում այլ պաշտոնանկություններ եւս
ОБЩЕСТВО«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատվել է Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի տնօրեն Գեւորգ Ալթունյանը: Անցած կիրակի նա իր վերջին «Կիրակնօրյա լրատվականն» է վարել։ Բաղրամյան 26-ի «Հրապարակ»-ի աղբյուրը նրա պաշտոնանկումը վերագրում է Ալեքսան Հարությունյանի ամբիցիաներին, որը փորձում է վերականգնել իր թիմը Հ1-ում եւ գործընթացն սկսել է լրատվականից:
Թե ով կփոխարինի Գեւորգ Ալթունյանին, մի քանի անուններ են շրջանառվում: Թեկնածուների թվում է Հանրայինի լրատվականի ծառայության նախկին տնօրեն Հարություն Հարությունյանը, որը ժամանակին մտերիմ էր Ալեքսան Հարությունյանի հետ։ Նա ՀՌԱՀ անդամ է, նաեւ դաշնակցական: Շրջանառվում են նաեւ Հ1-ի դպրոցն անցած, այսօր «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Արտակ Ալեքսանյանի եւ հաղորդավար Արտակ Հերիքյանի անունները: Հանրայինում չեն բացառվում այլ պաշտոնանկություններ եւս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



