Պուտինին ապագայում փոխարինողների թվում է նաև ազգությամբ հայ նահանգապետ Ալիխանովը . «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռուսական և եվրոպական մամուլն ու քաղաքագետները վերջերս Պուտինին ապագայում հնարավոր փոխարինողի մասին սկսել են բազմաթիվ վերլուծություններ հրապարակել: Այս «գործն» առավել արդիական դարձավ, երբ ՌԴ նախագահը վերջերս խոսեց այդ մասին` նշելով, որ Ռուսաստանը պետք է ղեկավարի շատ երիտասարդ, բայց և փորձառու գործիչ:
Ո՞ւմ նկատի ուներ Վլադիմիր Վլադիմիրովիչը և ո՞ր ժամանակահատվածի համար: Մասնագետները գլուխ են կոտրում` ապացուցելով այս կամ այն թեկնածուի առավելությունը: Եվրոպական մամուլը թիվ մեկ փոխարինող է համարում ՌԴ վարչապետ Մեդվեդևին: Նա և՛ երիտասարդ է, և՛ փորձառու, և՛ հավատարիմ:
Սակայն մասնագետները գտնում են, որ Պուտինը մի քանի երիտասարդ անձանց շատ բարձր պաշտոնների է նշանակել, որպեսզի հետագայում է՛լ ավելի բարձր պաշտոնում նշանակի: Նրանց թվում են վերջերս ՌԴ Պետդումայի նախագահ դարձած Վյաչեսլավ Վոլոդինը և Կալինինգրադի նահանգապետ, երկրի ամենաերիտասարդ նահանգապետ (նա 30 տարեկան է) Անտոն Ալիխանովը:
Ըստ մեր աղբյուրների` Անտոն Անդրեյի Ալիխանովը համշենահայ է` Սուխումի քաղաքից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



