Մարաքեշում բացվել է կլիմայական փոփոխությունների մասին ՄԱԿ Շրջանակային հռչակագրի համաժողովը
МЕЖДУНАРОДНОЕՄարաքեշում բացվել է կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ Շրջանակային հռչակագրի համաժողովի 22-րդ նստաշրջանը։ Մասնակիցները քննարկելու են ջերմոցային գազերի արտանետումների ծավալը նվազեցնելու միջոցառումների ակտիվացումը, նաեւ գլոբալ տաքացման հետեւանքներին ադապտացվելու գործում աղքատ երկրներին օգնություն ցուցաբերելու հարցը։
Մարոկոյի արտգործնախարար Սալահեդդին Մեզուարը, որն այսօր ընտրվել է Համաժողովի 22-րդ նստաշրջանի նախագահ, ողջունել է միջազգային համայնքի աննախադեպ համախմբումը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում ու ամենաբարձր մակարդակի վրա դրսեւորվող քաղաքական կամքը, որը հանգեցրել է Կլիմայի մասին փարիզյան հռչակագրի արագ վավերացմանը։ «Սա աննախադեպ առաջխաղացում է, որը հաջողվել է ապահովել ռեկորդային կարճ ժամկետում։ Մենք հիմա պետք է օգտագործենք այս իմպուլսը ու ընդունված որոշումները որոշակի քայլերի վերածենք»,- ասել է Մարոկոյի արտգործնախարարը։



