ԿԳՆ-ն «Թեժ գծով» ստացել է 21 ահազանգ
ОБЩЕСТВОՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գծով» հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիներից ստացվել է 21 ահազանգ, որից գրավոր պարզաբանում է տրվել 5 ահազանգի, ի գիտություն ընդունվել 6-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություից:
Բարձրացված խնդիրների վերաբերյալ լիարժեք պատասխաններ տրամադրելու նպատակով, ըստ պատկանելության, համապատասխան կազմակերպություններ է ուղարկվել 8 ահազանգ (քաղաքացիներին տրվել են համապատասխան ծանուցումներ), իսկ ուսումնասիրության փուլում է 2 ահազանգ: Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հանրակրթական և բուհական խնդիրներին, ուսհաստատություններում ջեռուցման ապահովման և աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերին:



