Վրաստանի պաշտպանության նախարարը խոստանում է վերականգնել պարտադիր զորակոչը
МЕЖДУНАРОДНОЕՎրացական բանակում պարտադիր զորակոչը վերականգնվելու Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան:
«Նպատակահարմար ենք համարում պարտադիր զինվորական զորակոչի վերականգնումը, բայց նորացված ձեւով: Մասնավորապես, զորակոչիկները լիակատար նախնական պատրաստություն կանցնեն… նրանց ամսական վարձատրումը կավելանա մինչեւ 50 լարի (շուրջ 20 դոլար), նաեւ նրանք հնարավորություն կունենան օգտվել ոչ աշխատանքային օրերից»,-հայտարարել Է Իզորիան՝ ելույթ ունենալով իր համար նոր պաշտոնում 100-օրյա աշխատանքի արդյունքների վերաբերյալ հաշվետվության ժամանակ:
Անցած ամռանը Իզորիայի նախորդը՝ Թինա Խիդաշելին, չեղարկել Էր պարտադիր զորակոչը, նշելով, որ զինված ուժերին հարկավոր չեն երիտասարդներ, որոնք բռնությամբ են ծառայում: Սակայն վրացական իշխանությունների ներկայացուցիչները Խիդաշելիի որոշումը որակել են որպես քաղաքական քայլ, որը ոչ ոքի հետ վաղօրոք համաձայնեցված չի եղել: Իզորիան ավելի վաղ չի խոսել այդ որոշումը փոխելու մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



