Թերեզա Մեյը հրաժարվել է թուլացնել այցագրային ռեժիմը հնդիկների համար
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանիան չի պարզեցնի այցագրերի ստացման գործընթացը Հնդկաստանի բնակիչների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտարարել Է վարչապետ Թերեզա Մեյը:
Նրա խոսքով՝ գործող համակարգը լավ Է աշխատում: «Հնդկաստանից այցագրերի տասը հայտերից ինն ընդունվում Է»,- նշել Է Մեյը: Մեծ Բրիտանիայի վարչապետն այցով գտնվում Է Դելիում, որտեղ փորձում Է ճանապարհ հարթել առաջին հետ»բրեքսիթյան» բրիտանական առեւտրական համաձայնագրի համար:
Վարչապետը հայտնել Է, որ ոչ մեծ խումբ ունեւոր հնդիկներ կստանան Great Club ծառայությունից օգտվելու հնարավորություն: Դրա օգտատերերին տրամադրում են անհատական կառավարչի, որն զբաղվում Է այցագրի փաստաթղթերի ձեւակերպմամբ:
Հնդկաստանի հազարավոր բնակիչներ, որոնք Բրիտանիա են ժամանում աշխատանքային այցագրերով, կարող են օգտվել Registered Travellers Scheme ծառայությունից: Այն թույլ Է տալիս ավելի արագ անցնել սահմանային հսկողությունը:
Ավելի վաղ Թերեզա Մեյը հավաստել Է, որ կառավարությունն իր ղեկավարությամբ մտադիր Է հասնել զուտ միգրացիայի (երկիր ժամանողների եւ մեկնողների թվի տարբերությունը) նվազման ՝ տարեկան մինչեւ 100 հազար մարդ: 2015 թվականին այս ցուցանիշը կազմել Է 333 հազար:



