Քլինթոնի գործը փակելուց հետո Թրամփը ՀՀԲ-ին մեղադրել է անպիտանիության մեջ
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Հետաքննությունների համերկրային բյուրոյին (ՀՀԲ) մեղադրել Է անպիտանիության մեջ այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունը փաստորեն փակեց ԱՄՆ-ի նախագահի մյուս թեկնածուի՝ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնի դեմ Էլեկտրոնային նամակագրության գործը, տեղեկաց նում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դետրոյտի արվարձանում կայացած հանրահավաքում Թրամփը պնդել Է, որ ՀՀԲ-ն չԷր կարող հայտնաբերված 650 հազար Էլեկտրոնային նամակները վերլուծել այդքան կարճ ժամկետում:
«Այժմ նրան պաշտպանում Է ամբողջովին կեղծ համակարգը»,- ասել Է նա իր կողմնակիցներին Միչիգանի նահանգի Սթեռլինգ Հայթս քաղաքում:
«Հիլարի Քլինթոնը մեղավոր Է, ինքը գիտի դա, ՀՀԲ-ն գիտի դա, մարդիկ գիտեն այդ մասին, եւ այժմ ամերիկացի քաղաքացիները նոյեմբերի 8-ին կարող են արդարադատության հասնել ընտրատեղամասերում»,- հայտարարել Է Թրամփը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



