100-ից ավելի ընտանիքներ են վերադարձել Հալեպի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջան
МЕЖДУНАРОДНОЕՀալեպի բնակիչները վերադառնում են ազատագրված շրջաններ, ռուսական Հաշտեցման կենտրոնը նրանց մթերքներ Է մատակարարում եւ հետեւում Է, թե մարդիկ Էլ ինչի կարիք ունեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Երբ երբեմնի ամենահարուստ շրջաններից մեկը՝ Բենի Զեյդ, եկան զլինյալները, գրեթե 70 հազար բնակիչներ փրկվեցին փախուստով: Այժմ արդեն վերադարձել են ավելի քան 100 ընտանիքներ: Ֆաթիման իր ամուսնու՝ Մուհամեդի հետ մի քանի տարի ապրում Էր փախստականների ճամբարներում, բայց այժմ վերադարձել Է:
«Նրանք գողացել են ամեն ինչ. թե՛ հեռուստացույցը, թե՛ կահույքը եւ թե՛ գորգերը: Մեզ մոտ ոչինչ չի մնացել՝ մերկ պատերն են: Կյանքն ստիպված պետք Է սկսենք զրոյից»,- գանգատվում Է Ֆաթիման: Նրա որդիները ծառայում են սիրիական բանակում»,- ասում Է Մուհամեդը:
Նախքան պատերազմը Բենի Զեյդում տասնյակ տեքստիլ ֆաբրիկաներ կային, որտեղ արտադրում Էին ամբողջ աշխարհում հայտնի գործվածքներ, հագուստ եւ կոշիկ: Երեք տարում զինյալները տարել են գրեթե բոլոր մանածագործական հաստոցները, արտադրամասերը վերասարքավորել զինամթերքի արտադրության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



